Ֆութսալ. Լիբանանի Ախոյեանութիւն. Առաջին Չորս Դիրքերուն Մէջ Դասաւորման Ոչ Մէկ Փոփոխութիւն
Լիբանանի ֆութսալի Ա. դասակարգի ախոյեանութեան 9-րդ հանգրուանի ծիրին մէջ, առաջին չորս դիրքերը գրաւող խումբերը` Պէյրութի դրամատուն, Մայատին, Լիբանանեան բանակ եւ Ֆայհա Թրիփոլի յաղթանակներ արձանագրեցին:
Ասիկա պատճառ դարձաւ, որ դասաւորման առաջին չորս դիրքերուն մէջ ոչ մէկ փոփոխութիւն տեղի ունենայ:
Ախոյեան Պէյրութի դրամատունը 9-2 արդիւնքով ծանր պարտութեան մատնեց Սեն Ժոզեֆը` վերջինիս դաշտին վրայ տեղի ունեցած մրցումին:
Նոյն արդիւնքով Մայատին յաղթեց Ալամունին:
Լիբանանեան բանակը քիչ մը դժուարութեամբ 3-2 արդիւնքով յաղթեց Շուէյֆաթի, մինչ Ֆայհա Թրիփոլի` «Էյ. Եու. Էս. Թի.»-ի (6-4):
Վերջապէս, Կանըրզ Լեպանոն 7-5 արդիւնքով յաղթեց Ռապիհի:
Ստորեւ` դասաւորումը, 9-րդ հանգրուանի մրցումներէն ետք.
| ՄՐՑ. | ԿԷՏ | |
| 1.- Պէյրութի դրամատուն | 8 | 24 |
| 2.- Մայատին | 8 | 24 |
| 3.- Լիբանանեան բանակ | 8 | 21 |
| 4.- Ֆայհա Թրիփոլի | 8 | 18 |
| 5.- Շուէյֆաթ | 9 | 12 |
| 6.- Սեն Ժոզեֆ | 8 | 9 |
| 7.- Կանըրզ Լեպանոն | 8 | 9 |
| 8.- «Էյ. Եու. Էս. Թի.» | 8 | 6 |
| 9.- Ղըպէյրի | 8 | 6 |
| 10.- Ալամուն | 8 | 6 |
| 11.- Ռապիհ | 8 | 3 |
CATEGORIES Մարզական

