«Չեմփիընզ Լիկ». Այսօր` Փարիզ Սեն Ժերմեն – Պարսելոնա. Վաղը` Աթլեթիքօ Մատրիտ – Եուվենթուս
«Չեմփիընզ լիկ»-ի ֆութպոլի մրցաշարքին ծիրին մէջ, որ այժմ տեղի կ՛ունենայ խմբակներու դրութեամբ, այսօր եւ վաղը պիտի կատարուին ութական մրցումներ:
Անոնցմէ ոմանք պիտի ըլլան բաւական հետաքրքրական եւ տաք ճակատումներ` բնականաբար հաշուի առնելով խումբերուն ունեցած զօրութիւնն ու անոնց տիրական ներկայութիւնը Եւրոպայի մէջ:
Այսօր բաւական հետաքրքրական եւ տաք ճակատում մը կը խոստանայ ըլլալ Ֆրանսայի մայրաքաղաք Փարիզի մէջ տեղի ունենալիք մրցումը, որուն ընթացքին Փարիզ Սեն Ժերմեն պիտի հիւրընկալէ Պարսելոնան:
Ինչ կը վերաբերի վաղուան մրցումներուն, այլ հետաքրքրական մրցում մը իրարու դէմ պիտի հանէ Սպանիոյ եւ Իտալիոյ ախոյեանները` Աթլեթիքօ Մատրիտն ու Եուվենթուսը:
Ստորեւ` մրցումներուն յայտագիրը (ժամերը` Պէյրութի ժամանակացոյցով).
| ԱՅՍՕՐ | ԺԱՄ |
| Ե. ԽՄԲԱԿ | |
| Մոսկուայի Բանակայիններ -Պայէրն Միւնիխ | 19:00 |
| Մանչեսթըր Սիթի – Ա. Էս. Ռոմա | 21:45 |
| Զ. ԽՄԲԱԿ | |
| Ափոյել Նիկոսիա – Այաքս Ամսթերտամ | 21:45 |
| Փարիզ Սեն Ժերմեն – Պարսելոնա | 21:45 |
| Է. ԽՄԲԱԿ | |
| Շալքէ – Մարիպոր | 21:45 |
| Սփորթինկ Լիզպոն – Չելսի | 21:45 |
| Ը. ԽՄԲԱԿ | |
| ՊԱԹԷ Պորիսով – Աթլեթիքօ Պիլպաօ | 21:45 |
| Շախտիոր Տոնեցք – Փորթօ | 21:45 |
| ՎԱՂԸ | |
| Ա. ԽՄԲԱԿ | |
| Աթլեթիքօ Մատրիտ – Եուվենթուս | 21:45 |
| Մալմօ – Օլիմփիաքոս | 21:45 |
| Բ. ԽՄԲԱԿ | |
| Պալ – Լիվըրփուլ | 21:45 |
| Լուտոկորեց – Ռէալ Մատրիտ | 21:45 |
| Գ. ԽՄԲԱԿ | |
| Զենիթ Ս. Փեթերսպուրկ – Մոնաքօ | 19:00 |
| Պայէր Լեւերքուզըն – Պենֆիքա | 21:45 |
| Դ. ԽՄԲԱԿ | |
| Անտըրլեխթ – Պորուսիա Տորթմունտ | 21:45 |
| Արսենալ – Կալաթասարայ | 21:45 |
CATEGORIES Մարզական

