Լիբանանի Ֆութպոլի Ֆետերասիոնի Ժողով
Երէկ` երկուշաբթի, 29 սեպտեմբերին իր գումարած շաբաթական հերթական ժողովին, Լիբանանի ֆութպոլի ֆետերասիոնը, որ վաւերացուց նախորդ շաբաթավերջին արձանագրուած մրցումներուն արդիւնքները, տուաւ շարք մը որոշումներ, ինչպէս նաեւ հրապարակեց շաբաթավերջին տեղի ունենալիք մրցումներուն յայտագիրը:
Վաւերացուեցան Ա. դասակարգի ախոյեանութեան առաջին հանգրուանի մրցումները` հետեւեալ ձեւով. Ահտ – Թրիփոլի` 2-0, Սալամ Զղարթա – Շապապ Սահել` 1-0, Շապապ Ղազիէ – Ախա Ահլի Ալէյ` 2-1, Սաֆա – Նըժմէ` 1-0, Նեպի Շիթ – Թատամոն Սուր` 2-1 եւ Անսար – Ռասինկ` 0-0:
Ինչ կը վերաբերի Բ. դասակարգի ախոյեանութեան, Ա. հանգրուանի մրցումները տուին հետեւեալ արդիւնքները.
Իժթիմահի – Ամալ Թրիփոլի` 2-1, Շեպիպեթ Մազրաա – Իսլահ Պըրժ Շիմալի` 3-1, Ահլի Նապաթիէ – Խըյուլ` 5-0, ՀՄԸՄ – Մապարրա` 2-1 եւ Ռիատա Ուալ Ատապ – Սաժես` 1-1:
Ինչ կը վերաբերի երիտասարդներու ախոյեանութեան 7-րդ հանգրուանին, Ա. խմբակին մաս կազմող ՀՄԸՄ 2-0 արդիւնքով պարտուեցաւ Թրիփոլիէն:
Թատամոն Սուրի պատասխանատուներէն Սամիր Պաուապ վեց ամիսով կախակայուեցաւ` իրաւարարին հայհոյած ըլլալուն պատճառով:
Հիւսէյն Նասրալլա (Շապապ Ղազիէ) երեք մրցումով կախակայուեցաւ` իր ստացած կարմիր քարտին պատճառով:
ՀՄԸՄ 500 հազար լիբանանեան ոսկի տուգանքի ենթարկուեցաւ, որովհետեւ անոր համակիրները ունեցան ոչ մարզավայել կեցուածք:
Սակայն ֆետերասիոնը Թրիփոլին 2-0 արդիւնքով պարտուած հռչակեց, որովհետեւ ՀՄԸՄ-ի երիտասարդներու դէմ կատարուած մրցումին անիկա օրէնքներու խախտում կատարեց: Ատկէ բացի, անկէ վեց կէտեր խլուեցան: Վերջապէս, հիւսիսային խումբը այդ օրինազանցութեան համար 470 հազար լիբանանեան ոսկի տուգանքի ենթարկուեցաւ:
Ինչ կը վերաբերի ֆութսալի ախոյեանութեան, Սեն Ժոզեֆի պատասխանատուներէն Եուսեֆ Քարլ երկու ամիսով կախակայուեցաւ իր անպատասխանատու կեցուածքին պատճառով, մինչ անոր ակումբը 500 հազար լիբանանեան ոսկի տուգանքի ենթարկուեցաւ` իր անկարգապահ համակիրներուն պատճառով:
Ստորեւ կու տանք շաբաթավերջին տեղի ունենալիք մրցումներուն յայտագիրը, որ երէկ հրապարակուեցաւ ֆետերասիոնին կողմէ.
|
Ա. ԴԱՍԱԿԱՐԳ. 2-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ |
||
| ՈՒՐԲԱԹ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐ | ԺԱՄ | ԴԱՇՏ |
| Անսար – Ախա Ահլի Ալէյ | 15:30 | Պէյրութ |
| Ահտ – Շապապ Սահել | 15:30 | Ահտ |
| ՇԱԲԱԹ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐ | ||
| Սաֆա – Ռասինկ | 15:30 | Սայտա |
| Շապապ Ղազիէ – Սալամ Զղարթա | 15:30 | Քֆարժոզ |
| ԿԻՐԱԿԻ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐ | ||
| Թատամոն Սուր – Նըժմէ | 15:30 | Սուր |
| Նեպի Շիթ – Թրիփոլի | 15:30 | Պուրճ Համուտ |
|
Բ. ԴԱՍԱԿԱՐԳ. 2-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ |
||
| ՈՒՐԲԱԹ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐ | ||
| Ռիատա Ուալ Ատապ – Ահլի Սայտա | 15:30 | Թրիփոլի |
| ՇԱԲԱԹ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐ | ||
| ՀՄԸՄ – Իժթիմահի | 15:30 | Պուրճ Համուտ |
| Խըյուլ – Սաժես | 15:30 | Սաֆա |
| ԿԻՐԱԿԻ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐ | ||
| Մապարրա – Իսլահ Պըրժ Շիմալի | 15:30 | Ահտ |
| Ամալ Թրիփոլի – Ահլի Նապաթիէ | 15:30 | Թրիփոլի |
|
ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐՈՒ ԱԽՈՅԵԱՆՈՒԹԻՒՆ. 8-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ |
||
| ԿԻՐԱԿԻ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐ | ||
| ՀՄԸՄ – Նըժմէ | 16:00 | Շարք |

