«Չեմփիընզ Լիկ». Փարիզ Սեն Ժերմեն 3-2 Արդիւնքով Յաղթեց Իր Հիւրին Պարսելոնային
Խմբակներու դրութեամբ տեղի ունեցող «Չեմփիընզ լիկ»-ի ֆութպոլի մրցաշարքին ծիրին մէջ, երէկ գիշեր տեղի ունեցան 8 մրցումներ:
Առաջին մրցումին Պայէրն Միւնիխ, որ Մոսկուայի Բանակայիններուն հիւրն էր, նուազագոյն հաշիւով յաղթանակ մը արձանագրեց: Մրցումին միակ կոլը նշանակեց Թոմաս Միւլըր (22-րդ` փենալթիով):
Այսպիսով Փեփ Կուարտիոլայի կազմը` Պայէրն, արձանագրեց իր երկրորդ յաղթանակը:
Բաւական հետաքրքրական եւ տաք ճակատումէ մը ետք, Ֆրանսայի մէջ աւարտեցաւ Փարիզ Սեն Ժերմեն – Պարսելոնա մրցումը, ի նպաստ ֆրանսական կազմին` 3-2 արդիւնքով:
Մրցումին հաշիւը բացաւ Փարիզ Սեն Ժերմենի մարզիկներէն Տաւիտ Լուիս (10-րդ), մինչ Պարսելոնայի երկու կոլերը նշանակեցին Լիոնել Մեսսի (12-րդ) եւ Նէյմար (56-րդ):
Չելսի 1-0 արդիւնքով յաղթեց Սփորթինկ Լիզպոնի, մինչ ՊԱԹԷ Պորիսով` Աթլեթիքօ Պիլպաոյի (2-1):
Մնացեալ չորս մրցումները աւարտեցան հաւասարութեամբ:
Ստորեւ` երէկուան մրցումներուն արդիւնքները.
| Ե. ԽՄԲԱԿ | |
| Մոսկուայի Բանակայիններ -Պայէրն Միւնիխ | 0-1 |
| Մանչեսթըր Սիթի – Ա. Էս. Ռոմա | 1-1 |
| Զ. ԽՄԲԱԿ | |
| Ափոյել Նիկոսիա – Այաքս Ամսթերտամ | 1-1 |
| Փարիզ Սեն Ժերմեն – Պարսելոնա | 3-2 |
| Է. ԽՄԲԱԿ | |
| Շալքէ – Մարիպոր | 1-1 |
| Սփորթինկ Լիզպոն – Չելսի | 0-1 |
| Ը. ԽՄԲԱԿ | |
| ՊԱԹԷ Պորիսով – Աթլեթիքօ Պիլպաօ | 2-1 |
| Շախտիոր Տոնեցք – Փորթօ | 2-2 |
Ստորեւ` այսօրուան մրցումներուն յայտագիրը (ժամերը` Պէյրութի ժամանակացոյցով).
| Ա. ԽՄԲԱԿ | ԺԱՄ |
| Աթլեթիքօ Մատրիտ – Եուվենթուս | 21:45 |
| Մալմօ – Օլիմփիաքոս | 21:45 |
| Բ. ԽՄԲԱԿ | |
| Պալ – Լիվըրփուլ | 21:45 |
| Լուտոկորեց – Ռէալ Մատրիտ | 21:45 |
| Գ. ԽՄԲԱԿ | |
| Զենիթ Ս. Փեթերսպուրկ – Մոնաքօ | 19:00 |
| Պայէր Լեւերքուզըն – Պենֆիքա | 21:45 |
| Դ. ԽՄԲԱԿ | |
| Անտըրլեխթ – Պորուսիա Տորթմունտ | 21:45 |
| Արսենալ – Կալաթասարայ | 21:45 |

