Թուրքիայում Մրցոյթ Է Սկսուել` «Թուրքերին Ցեղասպանութեան Ենթարկած Հայերը» Թեմայով

«ՆԻՈՒԶ»

News_gaziԹուրքիայի Կազի համալսարանը Թուրքիայում Ազրպէյճանի դեսպանատան հետ համատեղ հայերի հանդէպ թշնամանք եւ ատելութիւն սերմանող մրցոյթ է յայտարարել, որի վերնագիրը ապշեցրել է նաեւ թուրքական մամուլին:

Թուրքական «Պիր Կիւն» կայքի փոխանցմամբ` Կազի համալսարանի գեղարուեստի բաժանմունքի եւ Ազրպէյճանի դեսպանատան համատեղ ծրագրով անցկացւում է մրցոյթ, որտեղ ընդունուելու են յօդուածներ «Երբ բոլորը քնած էին. Անատոլիայից Կովկաս հայերի իրականացրած կ՛ոտորածները» վերնագրով:

Մրցոյթի յայտարարութիւնում նշւում է, թէ 1915-ին Թուրքիայի արեւելքում եւ արեւմուտքում այնպիսի տեղ չի եղել, որտեղ հայերը թուրքերի կոտորածներ չեն կազմակերպել: Յայտարարութիւնում նաեւ պարզաբանւում է, թէ իրենք նպատակ ունեն հայերի կողմից թուրք ազգի դէմ իրականացրած ցեղասպանութեան մասին իրազեկել կոտորածներին անտարբեր նայող աշխարհին:

Կազմակերպիչների շնականութեան աստիճանը հասել է նրան, որ մրցոյթի արդիւնքների յայտարարման օր է նշանակուել Հրանդ Տինքի սպանութեան օրը` յունուարի 19-ին:

 

 

Share this Article
CATEGORIES