Թուրքերը` ՏԱՀԵՇի Մասին. Հային Կոտորողն Ինձ Համար Ահաբեկիչ Չէ, Բարեկամ Է.

«ՆԻՈՒԶ»

News_isis-1Թուրքիայում «Իսլամական պետութիւն» ահաբեկչական խմբաւորման նկատմամբ հասարակութեան կարծիքը ճշդելու համար «Մեթրոփոլ» վերլուծական ընկերութեան իրականացրած հարցախոյզը հետաքրքիր արդիւնքներ է գրանցել:

«Մեթրոփոլ»-ի հարցման մասնակիցների 53 տոկոսը համոզուած է եղել, որ «Իսլամական պետութիւն» խմբաւորումը կազմաւորուել է Թուրքիայում: Հարցուածների 53 տոկոսը պատասխանել է, թէ կարծում է, որ առաջիկայում «Իսլամական պետութիւն» խմբաւորումը կամ Ժապհաթ Նուսրան Թուրքիայում եւս ահաբեկչութիւններ կ՛իրականացնեն:

Եթէ երկու ամիս առաջ նոյն ընկերութեան կողմից հարցման ենթարկուածների 70 տոկոսն էր նշել, որ ՏԱՀԵՇ-ը ահաբեկչական է, ապա այս անգամ այդ թիւը դարձել է 80 տոկոս:

Այս հարցախոյզը տեղադրած «Մինոթհապեր» կայքէջի մեկնաբանութիւնների բաժնում Էրսին801 ծածկանունով ընթերցողը թողել է հետեւեալ մեկնաբանութիւնը. ՔԱԿ-ի զինեալներին, հայերին, եզիտիներին, քրտերին կոտորողները ահաբեկիչներ չեն, աւելի՛ն, նրանք իմ բարեկամներն են: Ամաչելով եմ ասում, բայց այն, ինչ մենք չկարողացանք անել, հիմա «Իսլամական պետութիւնն» է անում»:

 

Share this Article
CATEGORIES