Ֆութսալ. Լիբանանի Ախոյեանութիւն. Մայատին Գրաւեց 2-րդ Դիրքը` Յաղթելէ Ետք Լիբանանեան Բանակին
Նախորդ շաբաթավերջին տեղի ունեցան Լիբանանի ֆութսալի Ա. դասակարգի ախոյեանութեան 11-րդ եւ երթի վերջին հանգրուանի մրցումները, թէեւ բոլոր խումբերն ալ կատարած են 10-ական մրցում:
Մայատին 3-1 արդիւնքով յաղթելէ ետք Լիբանանեան բանակին, անկէ խլեց 2-րդ դիրքը, բաւական հետաքրքրական մրցումի մը ընթացքին, որ տեղի ունեցաւ Էմիլ Լահուտի համալիրին մէջ:
Լիբանանի ախոյեան եւ դասաւորման պարագլուխի դիրքին վրայ գտնուող Պէյրութի դրամատունը 5-3 արդիւնքով յաղթեց Ղըպէյրիի:
Հիւսիսի տերպիի մրցումին, Ֆայհա Թրիփոլի անակնկալ պարտութիւն մը կրեց Ալամունէն:
Շուէյֆաթ 7-3 արդիւնքով յաղթեց Ռապիհի, մինչ Սեն Ժոզեֆ յաղթեց Կանըրզ Լեպանոնի (6-5):
Ստորեւ` երթի վերջնական դասաւորումը.
| ՄՐՑ. | ԿԷՏ | |
| 1.- Պէյրութի դրամատուն | 10 | 30 |
| 2.- Մայատին | 10 | 27 |
| 3.- Լիբանանեան բանակ | 10 | 24 |
| 4.- Թրիփոլի Ֆայհա | 10 | 18 |
| 5.- Շուէյֆաթ | 10 | 15 |
| 6.- Սեն Ժոզեֆ | 10 | 15 |
| 7.- «Էյ. Եու. Էս. Թի.» | 10 | 9 |
| 8.- Ալամուն | 10 | 9 |
| 9.- Կանըրզ Լեպանոն | 10 | 9 |
| 10.- Ղըպէյրի | 10 | 6 |
| 11.- Ռապիհ | 10 | 3 |
CATEGORIES Մարզական

