«ԹՈՒՐ ՏԸ ՖՐԱՆՍ». ՆՈՐՎԵԿԻԱՑԻ ՀԱԿԵՆ ՇԱՀԵՑԱՒ 17-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆԻ ՄՐՑՈՒՄԸ

Երէկ տեղի ունեցաւ «Թուր տը Ֆրանս»ի 17-րդ հանգրուանի մրցումը` Կափէն Փիներոլօ (179 քմ): Անիկա աւարտեցաւ նորվեկիացի Էտվալտ Պոասոն Հակենի (Սքայ) յաղթանակով. վերջինս արձանագրեց 4 ժամ 18′ 00″ արդիւնք մը: Երկրորդ դիրքը գրաւեց հոլանտացի Պոքէ Մոլեմա (Ռապոպանք, 40″ ուշ):

Ինչ կը վերաբերի ընդհանուր դասաւորման, ֆրանսացի Թոմաս Վոյեքլըր (Եուրոփքար) իր մօտ կը պահէ դեղին շապիկը (73 ժամ 23′ 49″): Անոր ետին 1′ 18″ ուշացումով երկրորդ դիրքը կը գրաւէ աւստրալիացի Քէյտըլ Իվընզ (Պի. Էմ. Սի.):

 

 

Share this Article
CATEGORIES