Հայաստանի Ֆութպոլի Ախոյեանութիւն. Ուլիս Կրեց Տարեշրջանի Իր Առաջին Պարտութիւնը

Արարատ – Փիւնիկ մրցումէն
Նախորդ շաբաթավերջին տեղի ունեցան Հայաստանի ֆութպոլի բարձրագոյն դասակարգի ախոյեանութեան 13-րդ հանգրուանի մրցումները:
Պարագլուխի դիրքին վրայ գտնուող Ուլիս, որ ցարդ անպարտելի միակ խումբն էր, կրեց տարեշրջանի իր առաջին պարտութիւնը` Միքայէն, 3-0 արդիւնքով:
Յաղթական կազմին կոլերը նշանակեցին Տիգրան Բարսեղեան (18-րդ), Ալեքս Էնրիքէ տա Սիլվա (60-րդ) եւ Ռաֆայէլ Ղազարեան (83-րդ):
Օգտուելով Ուլիսի կրած պարտութենէն` Փիւնիկ յաջողեցաւ անոր հետ կէտերու տարբերութիւնը նուազեցնել 10-ի` 3-0 արդիւնքով յաղթելէ ետք Արարատի: Սեզար Ռոմերօ հեթրիք մը իրագործեց (34-րդ, 91-րդ եւ 93-րդ):
Շիրակ – Ալաշկերտ մրցումին (1-1) երկու կոլերն ալ նշանակուեցան փենալթիով: Շիրակի կոլը նշանակեց Ժան – Ժաք Պուկուհի (45-րդ), իսկ Ալաշկերտի կոլը` Էտկար Մալաքեան (30-րդ):
Վերջապէս, վերջին մրցումին, Բանանց պարտութենէ մը փրկուեցաւ, երբ Գանձասարի դէմ տեղի ունեցած մրցումին (3-3) Վահագն Այվազեան (85-րդ) եւ Լիուպոշ Հանզել (89-րդ) նշանակեցին մրցումին վերջին երկու կոլերը եւ յաղթանակը խլեցին Գանձասարէն:
Ստորեւ` դասաւորումը.
| ՄՐՑ. | ԿԷՏ | |
| 1.- Ուլիս | 13 | 34 (31-10) |
| 2.- Փիւնիկ | 12 | 24 (22-11) |
| 3.- Շիրակ | 12 | 18 (15-12) |
| 4.- Միքա | 13 | 16 (16-15) |
| 5.- Գանձասար | 12 | 15 (19-24) |
| 6.- Ալաշկերտ | 13 | 15 (14-19) |
| 7.- Բանանց | 12 | 12 (16-20) |
| 8.- Արարատ | 13 | 6 (16-38) |

