Լիբանանեան Ֆութպոլ. ՀՄԸՄ Մէկ Կէտով Վերադարձաւ Հիւսիսէն
Լիբանանի ֆութպոլի Բ. դասակարգի ախոյեանութեան 7-րդ հանգրուանին ծիրին մէջ, երէկ յետմիջօրէին ՀՄԸՄ-ի ֆութպոլի ներկայացուցչական խումբը Թրիփոլիի մէջ հիւրը եղաւ Ռիատա Ուալ Ատապի:
Մրցումը հազիւ սկսած (5-րդ վայրկեանին), ՀՄԸՄ-ի հիմնական բերդապահ Յարութ Սարգիս վիրաւորուելով փոխադրուեցաւ հիւանդանոց եւ փոխարինուեցաւ Խաչիկ Գերպապեանով:
Նախքան մանրամասնութիւններուն անցնիլը նշենք, որ երէկ Լիբանանի ֆութպոլի ֆետերասիոնի անդամ, ՀՄԸՄ-ի ներկայացուցիչ Համբիկ Միսաքեանի հետ հեռաձայնային հաղորդակցութիւն մը ունենալով տեղեկացանք, որ Յարութ Սարգիսի ստացած վնասուածքը երբեք ալ մտահոգիչ չէ եւ ան ինքզինք լաւ վիճակի մէջ կը զգայ:
Ինչ կը վերաբերի մրցումին, ՀՄԸՄ Ա. կիսախաղը աւարտեց ի նպաստ իրեն, երբ 7-րդ եւ 20-րդ վայրկեաններուն Քրիսթիան Թիմունեան նշանակեց երկու կոլ:
Սակայն Բ. կիսախաղին 2-0 արդիւնքով ուշացած Ռիատա Ուալ Ատապ նշանակելով 3 կոլ ինք եղաւ ՀՄԸՄ-ը գերազանցողը` 3-2 արդիւնքով:
Մրցումին 85-րդ վայրկեանին ՀՄԸՄ-ի շնորհուած փենալթին կոլի վերածուեցաւ Գէորգ Օհանեանի կողմէ եւ այսպիսով ՀՄԸՄ մէկ կէտով վերադարձաւ հիւսիսէն:
Այժմ դասաւորումը կը ներկայացնէ հետեւեալ պատկերը.
| ՄՐՑ. | ԿԷՏ | |
| 1.- Իժթիմահի | 6 | 13 (9-4) |
| 2.- Սաժես | 7 | 11 (16-11) |
| 3.- Ահլի Սայտա | 5 | 11 (7-2) |
| 4.- ՀՄԸՄ | 6 | 11 (12-10) |
| 5.- Շեպիպեթ Մազրաա | 9 (5-2) | |
| 6.- Իսլահ Պըրժ Շիմալի | 5 | 8 (8-6) |
| 7.- Ահլի Նապաթիէ | 7 | 7 (10-13) |
| 8.- Ռիատա Ուալ Ատապ | 5 | 6 (7-8) |
| 9.- Ամալ Թրիփոլի | 6 | 6 (11-13) |
| 10.- Խըյուլ | 6 | 4 (4-13) |
| 11.- Մապարրա | 6 | 1 (7-14) |

