Էրտողանը Կ՛ընդունի Ցեղասպանութիւնը, Եթէ Ժողովուրդն Իր Պէս Մտածի. Հալաճօղլու

«ՆԻՈՒԶ»

News_halacogluԹուրք տխրահռչակ պատմաբան, Թուրքիայի պատմագիտական խորհրդի նախկին տնօրէն Եուսուֆ Հալաճօղլուն յայտարարել է, որ եթէ Թուրքիայի հասարակութիւնը մի քիչ Էրտողանի պէս մտածի, ապա Էրտողանն անմիջապէս կը ճանաչի Հայոց ցեղասպանութիւնը:

Թուրքական «Ինթերնեթհապէր» կայքի լրագրողի հետ հարցազրոյցում ներկայում Ազգայնական շարժում կուսակցութեան խորհրդարանական խմբակցութեան փոխնախագահ հանդիսացող Եուսուֆ Հալաճօղլուն խիստ քննադատել է թուրքական իշխանութիւններին` Հայոց ցեղասպանութեան ճնշումներին կուլ գնալու եւ զիջումներ անելու համար:

Հալաճօղլուն պնդել է, թէ հայերը ստում են` նշելով 1,5 միլիոն թիւը` աւելացնելով, թէ իրականում «հայերն են կոտորել թուրքերին» եւ շեշտել, թէ իբր հայերը կոտորել են 518 հազար 301 թուրքի:

Եուսուֆ Հալաճօղլուն, քննադատելով Հայկական հարցում Էրտողանի որդեգրած քաղաքականութիւնը, նշել է, որ եթէ թուրքական հասարակութեան մի փոքր մասն էլ Էրտողանի պէս մտածի, ապա Էրտողանն անմիջապէս կը ճանաչի Հայոց ցեղասպանութիւնը:

 

Share this Article
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )