Լիբանանեան Ֆութպոլ. ՀՄԸՄ Յաղթեց Խըյուլի Եւ Բարձրացաւ 2-րդ Դիրք

1130_hmem-khyoulԼիբանանի ֆութպոլի Բ. դասակարգի ախոյեանութեան 9-րդ հանգրուանին ծիրին մէջ, շաբաթ օր ՀՄԸՄ-ի ֆութպոլի ներկայացուցչական խումբը, որ Պուրճ համուտի քաղաքապետարանի դաշտին վրայ հիւրընկալեց Խըյուլը, 2-1 արդիւնքով յաղթանակ մը արձանագրեց, հակառակ անոր որ մրցակիցը Ա. կիսախաղը աւարտեց ի  նպաստ իրեն:

65-րդ վայրկեանին Խաժակ Սինանեան նշանակեց ՀՄԸՄ-ի հաւասարութեան կոլը, սքանչելի փոխանցում մը ստանալէ ետք Քրիսթիան Թիմունեանէն, որ քանի մը մրցակից խաբած էր:

Իսկ յաղթանակի կոլը նշանակեց Սագօ Ազնաւուրեան (80-րդ), որ այս անգամ այլ փոխանցում մը ստացաւ Սերժ Չաքըրեանէն:

Նշեն,ք որ մրցումին կորսուած վայրկաններուն, ՀՄԸՄ-ի բերդապահ Յարութ Սարգիս իր բերդը փրկեց երկու ստոյգ առիթներէ:

Ստորեւ` 9-րդ հանգրուանի մրցումներուն արդիւնքները.

Ռիատա Ուալ Ատապ-Ամալ Թրիփոլի 1-1
Իսլահ Պըրժ Շիմալի-Ահլի Նապաըիէ 2-0
Շապիպեթ Մազրաա-Ահլի Սայտա 0-0
Մապարրա – Սաժես 0-1
ՀՄԸՄ-Խըյուլ 2-1

Ստորեւ` դասասւորումը

ՄՐՑՈՒՄ ԿԷՏ
1.- Սաժես 9 17 (18-11) 9 17 (18-11)
2.- ՀՄԸՄ 8 15 (16-13) 8 15 (16-13)
3.- Իժթիմահի 7 14 (11-6) 7 14 (11-6)
4.- Ապլի Սայտա 7 13 (9-4) 7 13 (9-4)
5.- Իսլահ Պըրժ Շիմազի 7 12 (12- 8) 7 12 (12- 8)
6.- Ռիատա Ուալ Ատապ 7 10 (12-10) 7 10 (12-10)
7.- Շեպիպեթ Մազրաա 7 10 (5-3) 7 10 (5-3)
8.- Ահլի Նահաընօ 9 10 (14-18) 9 10 (14-18)
9.- Ամալ Թրիփոլի 7 7  (12-14) 7 7  (12-14)
10.- Խըյուլ 8 4 (6-19) 8 4 (6-19)
11.- Մապարրա 8 1 (10-19) 8 1 (10-19)
Share this Article
CATEGORIES