Տիգրանակերտում Քրիստոնեաների Գերեզմանն Աղբ Թափելու Վայր Են Դարձրել

«ՆԻՈՒԶ»

News-aghpԹուրքիայի հարաւարեւելեան Տիգրանակերտ քաղաքի քրիստոնեաների գերեզմաններից մէկի պահակ Օզկիւներ Քըլըչերը յայտնել է, թէ երկու տարի է, ինչ գերեզմանի հարեւանութեամբ գործող հարսանեաց միջոցառումների սրահն իր աղբերը  թափում է գերեզմանի տարածքում:

Պոլսի հայկական «Ակօս» շաբաթաթերթին դիմած Օզկիւն Քըլըչերը պատմել է, որ արդէն 110 տարի կը լինի, որ իրենց ընտանիքի անդամները հսկում եւ պահպանում են Տիգրանակերտի քրիստոնեաների գերեզմաններից մէկը: «Գերեզմանում հանգչողների բարեկամները Տիգրանակերտում չեն, նրանք գերեզմանները թողել են Աստծոյ յոյսին: Ես եմ պատասխանատուութիւն կրում դրանց համար: Երբ բարեկամները գան, ի՞նչ պատասխան տամ», ասել է Օզկիւներ Քըլըչերը` շեշտելով, որ 2 տարի է, ինչ գերեզմանի հարեւանութեամբ գործող հարսանեաց հանդէսների սրահն իր աղբերը թափում է գերեզմանի տարածքում, եւ դրա դէմը նոյնիսկ քաղաքապետարանը չի կարողանում առնել:

Նա նշել է, որ հարսանեաց հանդէսների սրահի խոհանոցի պատուհանը նայում է գերեզմանոցին, եւ խոհանոցի պատուհանից անընդհատ աղբը թափում են միանգամից գերեզմանոցի տարածքի մէջ: «Երբ քաղաքապետարանին զգուշացնում եմ, գալիս` աղբը մաքրում են, սակայն դա հիմնարար լուծում չէ: Հարսանեաց հանդէսների սրահի տնօրէնն էլ ինձ սպառնում է: Իմ միակ ճարը մնացել էր դիմել մամուլին», ասել է Օզկիւներ Քըլըչերը

 

 

Share this Article
CATEGORIES