Եւրոպական Ֆութպոլ. Շաբաթավերջի Մրցումներուն Արդիւնքները. Չելսի Կրեց Տարեշրջանի Իր Առաջին Պարտութիւնը. Ռոնալտօ Դարձաւ «Լա Լիկա»-ի Պատմութեան Ամէնէն Շատ Հեթրիք Իրագործած Մարզիկը
Նախորդ շաբաթավերջին տեղի ունեցած եւրոպական ֆութպոլի ախոյեանութեան ծիրին մէջ, «Փրեմիեր Լիկ»-ի 15-րդ հանգրուանի մրցումներուն գծով Չելսի կրեց տարեշրջանի իր առաջին պարտութիւնը Նիւքասըլ Եունայթըտէն, բայց մնաց առաջին դիրքին վրայ: Միւս կողմէ, Մանչեսթըր Սիթի յաղթելով Էվըրթընի, իր եւ Չելսիի միջեւ կէտերու տարբերութիւնը նուազեցուց 3 կէտերու:
Սպանիոյ ախոյեանութեան` «Լա Լիկա»-ի 14-րդ հանգրուանի մրցումներուն, Պարսելոնա ջախջախեց Էսփանիոլը եւ դարձաւ Քաթալոնիոյ տերպիի յաղթական խումբը: Լիոնել Մեսսի այս խաղին իրագործեց հեթրիք մը: Միւս կողմէ, Ռէալ Մատրիտ յաղթելով Սելթա Վիկոյին ամրապնդեց իր տեղը առաջին դիրքին վրայ: Նշենք նաեւ, որ Ռոնալտօ իր կարգին իրագործեց հեթրիք մը եւ դարձաւ «Լա Լիկա»-ի պատմութեան մէջ ամէնէն շատ հեթրիք կատարած մարզիկը (23 հեթրիք), գերազանցելով Ալֆրետօ Տի Սթեֆանոն:
Իտալիոյ ախոյեանութեան` «Քալչիօ»-ի 14-րդ հանգրուանի խաղերուն, պարագլուխի դիրքը գրաւող Եուվենթուս եւ երկրորդ դիրքը գրաւող Ռոմա բաւարարուեցան հաւասարութեամբ, սակայն Միլան պարտութիւն մը կրեց եւ փոխադրուեցաւ 7-րդ դիրք:
Ստորեւ` շաբաթավերջի մրցումներուն արդիւնքները.
|
«ՓՐԵՄԻԵՐ ԼԻԿ». 15-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ |
||
| Նիւքասըլ – Չելսի | 2-1 | |
| Հալ Սիթի – Ուեսթ Պրոմուիչ | 0-0 | |
| Լիվըրփուլ -Սանտըրլենտ | 0-0 | |
| Քուինզ Փարք – Պըրնլի | 2-0 | |
| Սթոք Սիթի – Արսենալ | 3-2 | |
| Թոթենհամ – Քրիսթալ Փալաս | 0-0 | |
| Մանչեսթըր Սիթի – Էվըրթըն | 1-0 | |
| Ուեսթ Համ – Սուանզի | 3-1 | |
| Ասթոն Վիլա – Լայսթըր Սիթի | 2-1 | |
| ԵՐԿՈՒՇԱԲԹԻ | ԺԱՄ | |
| Սաութհեմփթըն (3) – Մանչեսթըր Եունայթըտ (4) | 22:00 | |
|
«ՔԱԼՉԻՕ». 14-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ |
||
| Ֆիորենթինա – Եուվենթուս | 0-0 | |
| Ա. Էս. Ռոմա – Սասուոլօ | 2-2 | |
| Թորինօ – Փալերմօ | 2-2 | |
| Նափոլի – Էմփոլի | 2-2 | |
| Աթալանթա – Սեսենա | 3-2 | |
| Ճենովա – Ա. Սէ. Միլան | 1-0 | |
| Փարմա – Լացիօ Ռոմա | 1-2 | |
| Ինթեր Միլան – Ուտինեզէ | 1-2 | |
| ԵՐԿՈՒՇԱԲԹԻ | ԺԱՄ | |
| Քալիարի – Քիեւօ Վերոնա | 20:00 | |
| Հելաս Վերոնա – Սամտորիա | 22:00 | |
|
«ԼԱ ԼԻԿԱ». 14-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ |
||
| Էլչէ – Աթլեթիքօ Մատրիտ | 0-2 | |
| Աթլեթիքօ Պիլպաօ – Քորտոպա | 0-1 | |
| Ռէալ Մատրիտ – Սելթա Վիկօ | 3-0 | |
| Տեփորթիվօ Լա Քորունիա – Մալակա | 0-1 | |
| Ռայօ Վալոքանօ – Սեւիլլա | 0-1 | |
| Պարսելոնա – Էսփանիոլ | 5-1 | |
| Վիլառէալ – Ռէալ Սոսիետատ | 0-0 | |
| Կրանատա – Վալենսիա | 1-1 | |
| ԵՐԿՈՒՇԱԲԹԻ | ԺԱՄ | |
| Էլպար – Ալմերիա | 18:00 | |
| Լեվանթէ – Կեթաֆէ | 20:00 | |
|
«ՊՈՒՆՏԸՍԼԻԿԱ». 14-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ |
||
| Պորուսիա Տորթմունտ – Հոֆընհայմ | 1-0 | |
| Մէօնշընկլատպախ – Հերթա Պերլին | 3-2 | |
| Քէօլն- Օկզպուրկ | 1-2 | |
| Հանովըր-96 – Վոլսպուրկ | 1-3 | |
| Փատերպոռն – Ֆրայպուրկ | 1-1 | |
| Շթութկարթ – Շալքէ | 0-4 | |
| Պայէրն Միւնիխ – Պայէր Լեւերքուզըն | 1-0 | |
| Համպուրկ – Մայնց | 2-1 | |
| Այնթրախթ Ֆրանքֆորթ – Վերտըր Պրեմըն | 5-2 | |
|
«ԼԻԿ-1». 17-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ |
||
| Թուլուզ – Մոնաքօ | 0-2 | |
| Փարիզ Սեն Ժերմեն – Նանթ | 2-1 | |
| Պորտօ – Լորիան | 3-2 | |
| Քան – Նիս | 2-3 | |
| Ռենն – Մոնփելիէ | 0-4 | |
| Սենթ Էթիեն – Պասթիա | 1-0 | |
| Էվիան – Լիոն | 2-3 | |
| Լանս – Լիլ | 1-1 | |
| Ռեմ – Կենկան | 2-3 | |
| Մարսէյ – Մես | 3-1 | |

