Լիբանանեան Ֆութպոլ. ՀՄԸՄ Պարտուեցաւ Շապիպեթ Մազրաայէն Եւ Նահանջեց 3-րդ Դիրք

1207_HMEM-FootballԼիբանանի ֆութպոլի Բ. դասակարգի ախոյեանութեան 10-րդ հանգրուանի ծիրին մէջ, շաբաթ օր ՀՄԸՄ-ի ֆութպոլի ներկայացուցչական խումբը, որ Սաֆայի դաշտին վրայ հիւրը եղաւ Շապիպեթ Մազրաայի, 1-0 արդիւնքով պարտութիւն մը կրեց եւ նահանջեց ընդհանուր դասաւորման 3-րդ դիրք:

Խաղին սկիզբը սխալի մը պատճառով Շապիպեթ Մազրաա նշանակեց խաղին միակ կոլը, իսկ այդ կոլէն ետք ՀՄԸՄ-ի տղաքը ճիգ չխնայեցին կոլ նշանակելու եւ յաղթանակ կերտելու, սակայն Մազրաայի խաղացողներուն անհաճոյ վարմունքը խաղին հանդէպ եւ իրաւարարին կարգ մը սխալ սուլիչները անբախտութեան կողքին պատճառ դարձան, որ ՀՄԸՄ կրէ տարեշրջանի իր երկրորդ պարտութիւնը:

Ստորեւ` 10-րդ հանգրուանի մրցումներուն արդիւնքները.

Շապիպեթ Մազրաա – ՀՄԸՄ 1-0
Մապարրա – Ահլի Սայտա 1-0
Խըյուլ – Օմմալ Թրիփոլի 2-1
Սաժէս – Իսլահ Պըրժ Շիմալի 4-2
ԵՐԿՈՒՇԱԲԹԻ ԺԱՄ
Իժթիմահի – Ռիատա Ուալ Ատապ 14:15 Թրիփոլի

Ստորեւ դասաւորումը`

ՄՐՑՈՒՄ ԿԷՏ
1.- Սաժէս 10 20 (22-13)
2.- 8 17 (14-8)
3.- ՀՄԸՄ 9 15 (16-14)
4.- Ահլի Սայտա 9 13 (14-11)
5.- Ռիատա Ուալ Ատապ 8 13 (14-11)
6.- Շապիպեթ Մազրաա 9 13 (6-4)
7.- Իսլահ Պըրժ Շիմալի 9 12 (15-14)
8.- Օմմալ Թրիփոլի 9 10 (14-16)
9.- Ահլի Նապաթիէ 9 10 (14-18)
10.- Խըյուլ 9 7 (8-20)
11.- Մապարրա 9 4 (14-22)
Share this Article
CATEGORIES