ՖԻՖԱ-Ի ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՆՈՐ ԴԱՍԱՒՈՐՄԱՆ ՄԷՋ. ՀԱՅԱՍՏԱՆ ՄՆԱՑ 70-ՐԴ. ԼԻԲԱՆԱՆ 18 ԴԻՐՔԻ ՈՍՏՈՒՄ ՄԸ ԱՐՁԱՆԱԳՐԵՑ
Երէկ, ՖԻՖԱ-ն հրապարակեց աշխարհի ֆութպոլի ազգային խումբերու նոր միջազգային դասաւորումը: Նախքան մանրամասնութիւններուն անցնիլը նշենք, որ յաջորդ դասաւորումը պիտի հրապարակուի յառաջիկայ 24 օգոստոսին:
Ոչ մէկ փոփոխութիւն տեղի ունեցաւ առաջին երեք դիրքերուն մէջ, ուր Սպանիա շարունակեց մնալ առաջին դիրքին վրայ` իր ետին ձգելով Հոլանտան (2-րդ) եւ Գերմանիան:
Սակայն երրորդ դիրքէն վար տեղի ունեցան կարգ մը մեծ փոփոխութիւններ` նկատի ունենալով, որ «Քոփա Ամերիքա» ֆութպոլի մրցաշարքին մասնակցած հարաւային ամերիկեան խումբերէն ոմանք մեծ ոստումներ արձանագրեցին:
Նախ եւ առաջ տիտղոսին տիրացած Ուրուկուէյ 13 դիրքի ոստում մը արձանագրելով այժմ կը գրաւէ 5-րդ դիրքը (նախապէս` 18-րդ):
Սակայն մեծագոյն ոստումը արձանագրեց Վենեզուելա, որ 69-րդ դիրքէն բարձրացաւ 40-րդ դիրք:
Հայաստան մնաց իր դիրքին վրայ` 70-րդ: Սուրիա 5 դիրքի ոստում արձանագրելով այժմ կը գրաւէ 104-րդ դիրքը:
Սակայն Լիբանան 18 դիրք բարձրանալով այժմ կը գտնուի 159-րդ դիրքին վրայ:
Ստորեւ կու տանք նոր դասաւորումը (փակագիծերուն մէջ նշուած են անոնց գրաւած նախկին դիրքերը).
———————–ԿԷՏ
1.- (1) Սպանիա 1588
2.- (2) Հոլանտա 1542
3.- (3) Գերմանիա 1305
4.- (5) Պրազիլ 1202
5.- (18) Ուրուկուէյ 1156
6.- (4) Անգլիա 1146
7.- (7) Փորթուգալ 1076
8.- (6) Իտալիա 1059
9.- (8) Խրուաթիա 1033
10.- (10) Արժանթին 1013
11.- (27) Չիլի 973
12.- (11) Նորվեկիա 972
………………………………
25.- (49) Փերու 805
………………………………
40.- (69) Վենեզուելա 648
………………………………
70.- (70) ՀԱՅԱՍՏԱՆ 462
………………………………
92.- (92) Սէուտական Արաբիա 353
………………………………
104.- (109) Սուրիա 324
………………………………
111.- (112) Ազրպէյճան 282
………………………………
159.- (177) Լիբանան 119
………………………………
166.- (167) Պաղեստին 96