ԱՇԽԱՐՀԻ ՖՈՒԹՊՈԼԻ ԱԿՈՒՄԲՆԵՐՈՒ ԴԱՍԱՒՈՐՄԱՆ ՄԷՋ ՊԱՐՍԵԼՈՆԱ ԿԸ ՄՆԱՅ ԱՌԱՋԻՆ
Ֆութպոլի պատմութեան եւ վիճակագրութեան միջազգային ֆետերասիոնը (IFFHS) հրապարակեց աշխարհի ֆութպոլի ակումբներուն նոր դասաւորումը, որուն մաս կը կազմեն 350 ակումբներ:
Հայկական որեւէ ակումբ մաս չի կազմեր այդ ցանկին:
Առաջին եօթը դիրքերուն մէջ որեւէ փոփոխութիւն չկայ, մինչ առաջին երկու դիրքերը սովորականին պէս յաջորդաբար կը գրաւեն Պարսելոնա եւ Ռէալ Մատրիտ:
Ստորեւ կու տանք նոր դասաւորումը (փակագիծերուն մէջ նշուած են ակումբներուն գրաւած նախկին դիրքերը).
————————————————ԿԷՏ
1.- (1) Պարսելոնա (Սպանիա) 317
2.- (2) Ռէալ Մատրիտ (Սպանիա) 307
3.- (3) Փորթօ (Փորթուգալ) 291
4.- (4) Մանչեսթըր Եունայթըտ (Անգլիա) 285
5.- (5) Մանչեսթըր Սիթի (Անգլիա) 254
6.- (6) Վիարէալ (Սպանիա) 250
7.- (7) Ինթեր Միլան (Իտալիա) 246
8.- (9) Սանթա (Պրազիլ) 240
9.- (8) Վելես Սարսֆիլտ (Արժանթին) 239
10.- (12) Շալքէ (Գերմանիա) 218

