ՃԱՏՐԱԿ- ԱՇԽԱՐՀԻ ԲԱԺԱԿԻ ՄՐՑԱՇԱՐՔ. ՀԱՅՐԵՆԻ ՎԱՐՊԵՏՆԵՐՈՒՆ ՄՐՑԱԿԻՑՆԵՐԸ ՅՍՏԱԿԱՑԱՆ
Յառաջիկայ 28 օգոստոսէն 19 սեպտեմբեր Խանթի Մանսիսքի մէջ (Ռուսիա) տեղի պիտի ունենան ճատրակի աշխարհի բաժակի մրցաշարքի առաջին հանգրուանի մրցումները:
Երէկ, Ճատրակի միջազգային ֆետերասիոնը (ՖԻՏԷ) հրապարակեց Ա. հանգրուանի մրցումներուն յայտագիրը:
Հայաստանի մեծ վարպետներէն (Կրանտ-Մասթըր) Սերկէյ Մովսիսեան ճերմակ քարերով իր ճակատումին պիտի սկսի Եու Եիֆանի հետ (Չինաստան):
Արման Փաշիկեան սեւ քարերով պիտի մրցի Ռատոսլաւ Վոյթաշեքի դէմ (Լեհաստան): Վերջապէս, Հայաստանի երրորդ ներկայացուցիչը` Վլատիմիր Յակոբեան, ճերմակ քարերով պիտի մրցի Փարիմարճան (Նեկիի հետ (Հնդկաստան):
Նշենք, որ այս մրցաշարքը տեղի պիտի ունենայ նաք-աութի դրութեամբ: Առաջին հանգրուանի մրցումները տեղի պիտի ունենան 28-30 օգոստոսին:
CATEGORIES Մարզական