ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ

Տեղեկացնում ենք, որ յայտնի գրող-հրապարակախօս Զօրի Բալայեանի ղեկավարած «Արմենիա» առագաստանաւը շարունակում է իր շուրջերկրեայ նաւարկութիւնը, որն իր սկիզբն է առել 2009 թուականի մայիսի 28-ին: Առագաստանաւն անցել է տարբեր ովկիանոսներով, ծովերով եւ սփիւռքի ճամբաներով: Կանգառներ են եղել մի քանի մայրցամաքային նաւահանգիստներում: «Արմենիա» առագաստանաւի պաշտօնական վերջնակէտն է Պէյրութը: Առագաստանաւի արշաւախումբը կրում է Մեսրոպ Մաշտոցի անունը: Շուրջերկրեայ նաւարկութիւնը նուիրւում է Հայաստանի Հանրապետութեան անկախութեան հռչակման 20-ամեակին եւ հայ մայրերին, ովքեր օտար ափերում պահպանում են մայրենի լեզուն:

«Արմենիա» առագաստանաւը կը ժամանի Պէյրութ օգոստոսի 6-ին եւ կանգ կ՛առնի Մարինայում, Տըպպայէ: Ողջոյնի խօսքով հանդէս կը գան Լիբանանում Հայաստանի Հանրապետութեան դեսպան Աշոտ Քոչարեանը եւ Լիբանանի հայոց թեմի առաջնորդ Գեղամ արք. Խաչերեանը: Կոչ ենք անում մեր բոլոր հայրենակիցներին` կազմակերպութիւններին եւ անհատներին, ներկայ լինել հայրենի նաւի դիմաւորման արարողութեանը, որը տեղի կ՛ունենայ  օգոստոսի 6-ին ժամը 17.30-ին:

ԼԻԲԱՆԱՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ ԴԵՍՊԱՆՈՒԹԻՒՆ

Share this Article
CATEGORIES