ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ
Օգոստոսի 4-ին Լիբանանում Հայաստանի դեսպան Աշոտ Քոչարեանը ընդունել է հայկական լրատուամիջոցների աշխատանքները համակարգող գործադիր մարմնի անդամ Շահան Գանտահարեանին:
Հանդիպման ընթացքում քննարկուել են սոյն թուականի սեպտեմբերի 3-ին ժամը 14:00-ին Հայաստանի Հանրապետութեան սփիւռքի նախարար Հրանոյշ Յակոբեանի նախագահութեամբ Լիբանանում Հայաստանի դեսպանութեան շէնքում կայանալիք լրատուամիջոցների տարածաշրջանային համաժողովին առնչուող մանրամասներ:
Նոյն օրը ժամը 16:30 -ին Հայաստանի Հանրապետութեան դեսպանութեան շէնքում կը կայանայ Հայաստանի Հանրապետութեան սփիւռքի նախարար Հրանոյշ Յակոբեանի հանդիպումը հայ գործարարների հետ:
Լրացուցիչ տեղեկութիւններ կարելի է ստանալ Հայաստանի Հանրապետութեան դեսպանութիւնից:
CATEGORIES Գաղութային

