«ՉԵՄՓԻԸՆԶ ԼԻԿ». ՓԼԷՅ-ՕՖԻ ՄՐՑՈՒՄՆԵՐՈՒՆ ՎԻՃԱԿԱՁԳՈՒԹԻՒՆԸ

Տեղի ունեցած վիճակաձգութենէն

Երէկ, Նիոնի մէջ (Զուիցերիա) տեղի ունեցաւ «Չեմփիընզ լիկ»ի ֆութպոլի մրցումներուն վիճակաձգութիւնը: Սոյն մրցումները տեղի պիտի ունենան երթուդարձի դրութեամբ:

Երթի մրցումները տեղի պիտի ունենան 16-17 օգոստոսին, իսկ դարձի մրցումները` 23-24 օգոստոսին:

Նշենք, որ այս հանգրուանը պիտի ըլլայ զտումի վերջին հանգրուանը` նկատի ունենալով, որ այդ մրցումներէն ետք պիտի սկսի խմբակներու դրութեամբ տեղի ունեցող յայտագիրը.

Ստորեւ` մրցումներուն վիճակաձգութիւնը.

Վիսլա Քրաքով (Լեհաստան) – Ափոյել (Կիպրոս)
Մաքապի Հայֆա (Իսրայէլ) – Կենք (Պելճիքա)
Տինամօ Զաղրեպ (Խրուաթիա) – Մալմօ (Շուէտ)
Քոփենհակըն (Դանիա) – Վիքթորիա Փլզեն (Չեխիա)
ՊԱԹԷ Պորիսով (Պիելոռուսիա) – Շթուրմ Կրաց (Աւստրիա)
Օտենսէ (Դանիա) – Վիարէալ (Սպանիա)
Թվենթէ (Հոլանտա) – Պենֆիքա (Փորթուգալ)
Արսենալ (Անգլիա) – Ուտինեզէ (Իտալիա)
Պայէրն Միւնիխ (Գերմանիա) – Ցիւրիխ (Զուիցերիա)
Լիոն (Ֆրանսա) – Ռուպին Քազան (Ռուսիա)

 

Share this Article
CATEGORIES