ՍՊԱՆԻՈՅ ԴԷՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՆԱԼԻՔ ՖՈՒԹՊՈԼԻ ԲԱՐԵԿԱՄԱԿԱՆ ՄՐՑՈՒՄԻՆ. ՏԷ ՌՈՍՍԻ ԿԸ ՎԵՐԱԴԱՌՆԱՅ ԻՏԱԼԻՈՅ ՖՈՒԹՊՈԼԻ ԱԶԳԱՅԻՆ ԽՈՒՄԲ

Տանիելէ Տէ Ռոսսի

Յառաջիկայ չորեքշաբթի, 10 օգոստոսին տեղի պիտի ունենայ ֆութպոլի միջազգային բարեկամական մրցում մը, որուն ընթացքին Իտալիա Պարիի մէջ պիտի հիւրընկալէ աշխարհի ախոյեան Սպանիան:

Ա. Էս. Ռոմայի միջնապահ Տանիելէ Տէ Ռոսսի այս մրցումին կը վերադառնայ Իտալիոյ ազգային խումբ` նախորդ տարեշրջանի աւարտին դուրս մնալէ ետք կազմէն: Ան երեք մրցումով կախակայուած էր մրցակից կազմի մը անդամին հարուածած ըլլալուն պատճառով, ինչպէս նաեւ մարզիչ Չեզարէ Փրանտելլիի կողմէ նկատի չէր առնուած երկու այլ մրցումի ընթացքին:

Առաջին անգամ ըլլալով Փրանտելլիի կողմէ նկատի կ՛առնուի նաեւ բերդապահ Մորկան Տէ Սանքթիս:

Ստորեւ կու տանք Իտալիոյ կազմը.

ԲԵՐԴԱՊԱՀՆԵՐ.- Ճիանլուիճի Պիւֆոն (Եուվենթուս), Մորկան Տէ Սանքթիս (Նափոլի) եւ Սալվաթորէ Սիրիկու (Փարիզ Սեն Ժերմեն):

ՅԵՏՍԱՊԱՀՆԵՐ.- Ֆետերիքօ Պալզարեթթի (Փալերմօ), Լէոնարտօ Պոնուչչի (Եուվենթուս), Մաթթիա Քասսանի (Փալերմօ), Ճիորճիօ Քիելինի (Եուվենթուս), Տոմենիքօ Քրիսչիթօ (Զենիթ Ս. Փեթերսպուրկ), Քրիսթիան Մակիօ (Նափոլի), Անճելօ Օկպոննա (Թորինօ) եւ Անտրէա Ռանոքիա (Ինթեր Միլան):

ՄԻՋՆԱՊԱՀՆԵՐ.- Ալպերթօ Աքուիլանի (Լիվըրփուլ), Տանիելէ Տէ Ռոսսի (Ա. Էս. Ռոմա), Քլաուտիօ Մարչիզիօ (Եուվենթուս), Ռիքարտօ Մոնթոլիվօ (Ֆիորենթինա), Թիակօ Մոթթա (Ինթեր Միլան), Անթոնիօ Նոքերինօ (Փալերմօ), Անճելօ Փալոմպօ (Սամտորիա) եւ Անտրէա Փիրլօ (Եուվենթուս):

ՅԱՌԱՋԱՊԱՀՆԵՐ.- Մարիօ Պալոթելլի (Մանչեսթըր Սիթի), Անթոնիօ Քասսանօ (Ա. Սէ. Միլան), Սեպասթիան Ճիովինքօ (Փարմա) Ճիամփաուլօ Փացցինի (Ինթեր Միլան) եւ Ճիուզեփփէ Ռոսսի (Վիարէալ):

Share this Article
CATEGORIES