ԹԵՆԻՍԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՆՈՐ ԴԱՍԱՒՈՐՄԱՆ ՄԷՋ ՆԱԼՊԱՆՏԵԱՆ 24 ԴԻՐՔԻ ՆԱՀԱՆՋ ՄԸ ԱՐՁԱՆԱԳՐԵՑ
Երէկ, Թենիսի միջազգային ֆետերասիոնը հրապարակեց տղոց եւ աղջկանց աշխարհի նոր ընդհանուր դասաւորումը:
Արժանթինահայ Դաւիթ Նալպանտեան, որ նախորդ դասաւորման մէջ կը գրաւէր 27-րդ դիրքը, 24 դիրքի նահանջ մը արձանագրելով ներկայիս կը գտնուի 51-րդ դիրքին վրայ:
Նշենք, որ վերջին շրջանին ան ընդհանրապէս մրցաշարքերու չմասնակցեցաւ` վիրաւոր ըլլալուն պատճառով:
Նշենք, որ տղոց առաջին տասը դիրքերուն մէջ ոչ մէկ փոփոխութիւն կատարուեցաւ:
Ստորեւ կու տանք նոր դասաւորումը (փակագիծերուն մէջ նշուած են նախապէս այդ մարզիկներուն գրաւած դիրքերը).
—————————————————ԿԷՏ
1.- (1) Նովաք Տիոքովիչ (Սերպիա) 12860
2.- (2) Ռաֆայէլ Նատալ (Սպանիա) 11770
3.- (3) Ռոժէ Ֆետերեր (Զուիցերիա) 9710
4.- (4) Էնտի Միւրէյ (Անգլիա) 6705
5.- (5) Ռոպին Սոտերլինկ (Շուէտ) 4325
6.- (6) Տաւիտ Ֆերեր (Սպանիա) 4210
7.- (7) Կայել Մոնֆիս (Ֆրանսա) 2905
8.- (8) Մարտի Ֆիշ (Մ. Նահանգներ) 2540
9.- (9) Թոմաս Պերտիչ (Չեխիա) 2420
10.- (10) Նիքոլա Ալմակրօ (Սպանիա) 2165
…………………………………………………..
57.- (27) Դաւիթ Նալպանտեան (Արժանթին) 885

