ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈԼՍՔՈՐԸՐՆԵՐՈՒՆ ԴԱՍԱՒՈՐՈՒՄԸ. ՄԱՆՈՒՉԱՐԵԱՆ` ՊԱՐԱԳԼՈՒԽԻ ԴԻՐՔԻՆ ՎՐԱՅ
Հայաստանի ֆութպոլի բարձրագոյն դասակարգի ախոյեանութեան 17-րդ հանգրուանի մրցումներէն ետք, այժմ կոլսքորըրներուն պարագլուխի դիրքը կը գրաւէ Էտկար Մանուչարեան, որ իր ակումբին` Փիւնիկ Երեւանի հետ նշանակած է 8 կոլ:
Թէեւ վերջին երկու մրցումներուն ան նշանակեց երկու արագ կոլեր, սակայն անոնք իրենց կազմին համար յաղթանակ չյաջողեցան ապահովել:
Անոր ետին երկրորդ դիրքին վրայ կը գտնուի Բանանցի յառաջապահ Պրունօ Քորիա, որ նշանակած է 7 կոլ: Լաւագոյն եռեակը կ՛ամբողջացնէ Մարքոս Փիցելլի (Փիւնիկ, 6 կոլ):
Ստորեւ կու տանք կոլսքորըրներուն դասաւորումը (փակագիծերուն մէջ նշուած է այս տարեշրջանին անոնց կատարած մրցումներուն թիւը).
———————————————————-ԿՈԼ
1.- Էտկար Մանուչարեան (Փիւնիկ, 16 մրցում) 8
2.- Պրունօ Քորիա (Բանանց, 15 մրցում) 7
3.- Մարքոս Փիցելլի (Փիւնիկ, 11 մրցում) 6
4.- Անդրանիկ Բարիքեան (Շիրակ, 12 մրցում) 5
5.- Արսէն Աւետիսեան (Գանձասար, 13 մրցում) 5
6.- Արտեոմ Ադամեան (Ուլիս, 15 մրցում) 5
7.- Յովհաննէս Գոհարեան (Իմփուլս, 9 մրցում) 4
8.- Էտուարտօ Տոս Սանթոս (Բանանց, 5 մրցում) 3
9.- Սամուէլ Յակոբեան (Իմփուլս, 3 մրցում) 2
10.- Սեմիոն Մուրատեան (Միքա, 5 մրցում) 2