ԵՒՐՈՊԱԿԱՆ ՖՈՒԹՊՈԼ. ՇԱԲԱԹԱՎԵՐՋԻ ՄՐՑՈՒՄՆԵՐՈՒՆ ՅԱՅՏԱԳԻՐԸ

Այս շաբաթավերջին տեղի պիտի ունենան Անգլիոյ ֆութպոլի ախոյեանութեան 2-րդ եւ Ֆրանսայի` 3-րդ հանգրուանի մրցումները:

Փրեմիեր լիկի մրցումներուն ծիրին մէջ, այսօր տեղի պիտի ունենայ հետաքրքրական ճակատում մը, որուն ընթացքին Արսենալ պիտի հիւրընկալէ Լիվըրփուլը:

Մանչեսթըր Եունայթըտ իր մրցումը պիտի կատարէ երկուշաբթի օր` հիւրընկալելով Թոթենհամը:

Ինչ կը վերաբերի Լիկ-1-ի մրցումներուն, հետաքրքրական պիտի ըլլան Պորտօ-Օքսեռ եւ Մարսէյ-Սենթ Էթիեն ճակատումները:

Նշենք, որ ցարդ չորս խումբեր` Թուլուզ, Մոնփելիէ, Քան եւ Սենթ Էթիեն ապահոված են առաւելագոյն վեց կէտը, իսկ Մարսէյ իր առաջին յաղթանակը արձանագրելու վրայ է` երկու հաւասարութիւններէ ետք:

Ստորեւ կու տանք շաբաթավերջին մրցումներուն յայտագիրը (ժամերը` Պէյրութի ժամանակացոյցով).

ԱՆԳԼԻԱ. 2-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ

ԱՅՍՕՐ                              ԺԱՄ
Սանտըրլենտ – Նիւքեսըլ                14:00
Արսենալ – Լիվըրփուլ            14:45
Ասթոն Վիլա – Պլեքպըրն                17:00
Էվըրթըն – Քուինզ Փարք Ռէյնճըրզ  17:00
Սուանզի – Ուիկըն                     17:00
Չելսի – Ուեսթ Պրոմուիչ                19:30

ՎԱՂԸ
Նորիչ – Սթոք                         15:30
Վուլվզ – Ֆուլհեմ                      16:00
Պոլթըն – Մանչեսթըր Սիթի        18:00

ԵՐԿՈՒՇԱԲԹԻ
Մանչեսթըր Եունայթըտ – Թոթենհամ 22:00

ՖՐԱՆՍԱ. 3-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ

ԱՅՍՕՐ
Պորտօ – Օքսեռ                       20:00
Պրեսթ – Լիոն                         20:00
Քան – Լիլ                                 20:00
Տիժոն – Լորիան                       20:00
Նիս – Թուլուզ                        20:00
Աժաքսիօ – Էվիան                     22:00

ՎԱՂԸ
Մոնփելիէ – Ռենն                      18:00
Նանսի – Սոշօ                              18:00
Փարիզ Սեն Ժերմեն – Վալանսիեն  18:00
Մարսէյ – Սենթ Էթիեն                  22:00

 

 

Share this Article
CATEGORIES