ՂԱՆԱՅԻ ԴԷՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՆԱԼԻՔ ՖՈՒԹՊՈԼԻ ԲԱՐԵԿԱՄԱԿԱՆ ՄՐՑՈՒՄԻՆ ՌՈՆԱԼՏԻՆԻՕ ՀՐԱՒԻՐՈՒԵՑԱՒ ՊՐԱԶԻԼԻ ԱԶԳԱՅԻՆ ԽՈՒՄԲ

Ռոնալտինիօ

Ֆութպոլի միջազգային բարեկամական մրցումի մը ընթացքին, յառաջիկայ 5 սեպտեմբերին Լոնտոնի մէջ (Անգլիա) տեղի պիտի ունենայ Պրազիլ – Ղանա հանդիպումը:

Պրազիլի մարզիչ Մանօ Մենեզես, որ երէկ հրապարակեց իր խումբին կազմը, իր 24 մարզիկներուն կարգին նկատի առաւ 31 տարեկան Ռոնալտինիոն, որ վերջին անգամ խումբին հետ դաշտ ներկայացած էր նախորդ նոյեմբերին, երբ Պրազիլ Քաթարի մէջ 1-0 արդիւնքով պարտութիւն մը կրած էր Արժանթինէն` բարեկամական մրցումի մը ընթացքին:

Նկատի առնուողներուն կարգին էր նաեւ Մարսելօ (Ռէալ Մատրիտ):

Նշենք, որ սկզբունքով 5 սեպտեմբերին Պրազիլ Գահիրէի մէջ պիտի մրցէր Եգիպտոսի դէմ: Սակայն երբ արաբական կազմը ապահովութեան երաշխիքներ չտուաւ, այդ մրցումը ջնջուեցաւ:

Ստորեւ կու տանք Պրազիլի կազմը.

ԲԵՐԴԱՊԱՀՆԵՐ.- Ժուլիօ Սեզար (Ինթեր Միլան), Ֆապիօ (Քրուզէյրօ) եւ Ճեֆերսոն (Պոթաֆոկօ):

ՅԵՏՍԱՊԱՀՆԵՐ.- Լուչիօ (Ինթեր Միլան), Թիակօ Սիլվա (Ա. Սէ. Միլան), Տաւիտ Լուիզ (Չելսի), Տետէ (Վասքօ տա Կամա), Տանիել Ալվես, Ատրիանօ (Պարսելոնա), Տանիլօ (Սանթոս), Մարսելօ (Ռէալ Մատրիտ):

ՄԻՋՆԱՊԱՀՆԵՐ.- Լուքաս Լէյվա (Լիվըրփուլ), Ռալֆ (Քորինթիանս), Լուիզ Կուսթաւօ (Պայէրն Միւնիխ), Էլիաս (Աթլեթիքօ Մատրիտ), Փաուլօ Հենրիքէ Կանսօ (Սանթոս), Լուքաս (Սան Փաուլօ) եւ Ֆեռնանտինիօ (Շախտիոր Տոնեցք):

ՅԱՌԱՋԱՊԱՀՆԵՐ.- Ալեքսանտր Փաթօ, Ռոպինիօ (Ա. Սէ. Միլան), Նէյմար (Սանթոս), Հալք (Փորթօ), Ռոնալտինիօ (Ֆլամենկօ) եւ Լէանտրօ Տամիաօ (Ինթերնասիոնալ):

 

Share this Article
CATEGORIES