ՔԼԵՐ ՇԵՀԱՊ ՎԵՐԸՆՏՐՈՒԵՑԱՒ ԱՂՋԿԱՆՑ ԱԹԼԵԹԻԶՄԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՖԵՏԵՐԱՍԻՈՆԻ ՆԱԽԱԳԱՀ

Քլեր Շեհապ

Լիբանանի աթլեթիզմի ֆետերասիոնը լիբանանեան մարզական մամուլին իր յղած նամակին մէջ նշեց, որ Լիբանանի աթլեթիզմի ֆետերասիոնի անդամ Քլեր Շեհապ վերընտրուեցաւ Աղջկանց աթլեթիզմի միջազգային ֆետերասիոնի նախագահ:

Հարաւային Քորէայի մէջ տեղի ունեցած Աթլեթիզմի միջազգային ֆետերասիոնին տարեկան համագումարին քուէարկեցին 197 երկիրներու ներկայացուցիչները: Շեհապ ապահովեց 114 ձայն: Անոր ետին գերմանացի Էսթեր Վեթքօ ապահովեց 57 ձայն, իսկ երրորդ եւ վերջին թեկնածուն` Ղատա Շիահ (Սուրիա)` 26 ձայն:

Share this Article
CATEGORIES