ՖԻՏԷ-Ի ՆՈՐ ԴԱՍԱՒՈՐՄԱՆ ՄԷՋ ԱՐՈՆԵԱՆ` ԵՐՐՈՐԴ ԴԻՐՔԻՆ ՎՐԱՅ

Երէկ, ՖԻՏԷ-ն հրապարակեց սեպտեմբեր ամսուան նոր դասաւորումը:

Տղոց դասաւորման մէջ երրորդ դիրքին վրայ կը մնայ Լեւոն Արոնեան` 16 կէտով ետ մնալով պարագլուխի դիրքին վրայ գտնուող Մակնիւս Քարլսընէն (Նորվեկիա): Երկրորդ դիրքը կը գրաւէ հնդիկ Վիշվանաթան Անանտ:

30-րդ դիրքին վրայ կը գտնուի հայրենի այլ կրանտ-մասթըր մը` Սերկէյ Մովսիսեան:

Առաջին յիսունին մէջ ուրիշ հայ վարպետ չկայ:

Ինչ կը վերաբերի աղջկանց դասաւորման, Էլինա Դանիէլեան կը գրաւէ 12-րդ դիրքը, իսկ Լիլիթ Մկրտչեան` 26-րդ դիրքը: Պարագլուխի դիրքին վրայ կը գտնուի հունգարացի Ժուտիթ Փոլկար:

Հայաստանի տղոց հաւաքականը կը գրաւէ 6-րդ դիրքը, իսկ աղջկանց հաւաքականը` 22-րդ դիրքը:

Երկուքին պարագային ալ, առաջին դիրքին վրայ կը գտնուին Ռուսիոյ հաւաքականները:

Ստորեւ կու տանք նոր դասաւորումը.

 

ՏՂԱՔ Կէտ
1.- Մակնիւս Քարլսըն (Նորվեկիա) 2823
2.- Վիշվանաթան Անանտ (Հնդկաստան) 2817
3.- Լեւոն Արոնեան (ՀԱՅԱՍՏԱՆ) 2807
4.- Վլատիմիր Քրամնիք (Ռուսիա) 2791
5.- Սերկէյ Քարժաքին (Ռուսիա) 2772
……………………………… ….
30.- Սերկէյ Մովսիսեան (ՀԱՅԱՍՏԱՆ) 2715
 

ԱՂՋԻԿՆԵՐ

 

Կէտ

1.- Ժուտիթ Փոլկար (Հունգարիա) 2701
2.- Հումփի Քոներու (Հնդկաստան) 2600
3.- Եիֆան Հու (Չինաստան) 2578
4.- Նատեժտա Քոսինցեւա (Ռուսիա) 2560
5.- Քաթերինա Լահնօ (Ուքրանիա) 2554
……………………………… ….
12.- Էլինա Դանիէլեան (ՀԱՅԱՍՏԱՆ) 2517
……………………………… ….
26.- Լիլիթ Մկրտչեան (ՀԱՅԱՍՏԱՆ) 2475

 

 

ՏՂԱՔ Կէտ
1.- Ռուսիա 2738
2.- Ուքրանիա 2697
3.- Չինաստան 2661
4.- Ֆրանսա 2659
5.- Հունգարիա 2655
6.- ՀԱՅԱՍՏԱՆ 2655
 

ԱՂՋԻԿՆԵՐ

 

Կէտ

1.- Ռուսիա 2470
2.- Չինաստան 2464
3.- Վրաստան 2451
4.- Ուքրանիա 2419
5.- Հունգարիա 2395
……………. ….
22.- ՀԱՅԱՍՏԱՆ 2242
Share this Article
CATEGORIES