ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖՈՒԹՊՈԼԻ ԱԽՈՅԵԱՆՈՒԹԻՒՆ. ՈՒԼԻՍ ԱՄՐԱՊՆԴԵՑ ՊԱՐԱԳԼՈՒԽԻ ԻՐ ԴԻՐՔԸ. ՓԻՒՆԻԿ ՊԱՐՏՈՒԵՑԱՒ
Շաբաթ, 10 սեպտեմբերին, տեղի ունեցան Հայաստանի ֆութպոլի բարձրագոյն դասակարգի ախոյեանութեան 21-րդ հանգրուանի մրցումները:
Ուլիս, Երեւանի Հրազդան մարզադաշտին վրայ 2-1 արդիւնքով պարտութեան մատնելէ ետք Իմփուլսը, ամրապնդեց պարագլուխի իր դիրքը` հինգ կէտի առաւելութիւն մը ունենալով Գանձասարի վրայ, որ իր դաշտին վրայ 1-0 արդիւնքով պարտուեցաւ Բանանցէն: Պրունօ Քորիա նշանակեց մրցումին միակ կոլը (12-րդ):
Երեւանի հանրապետական մարզադաշտին վրայ, ախոյեան Փիւնիկ 2-1 արդիւնքով պարտութիւն մը կրեց Միքայէն: Հակառակ անոր որ Ղուկաս Պօղոսեան նշանակեց Փիւնիկի եւ մրցումին առաջին կոլը (7-րդ), սակայն հիւր կազմը երկու անգամ պատասխանեց (57-րդ եւ 80-րդ):
Վերջապէս, չորրորդ եւ վերջին մրցումին, Շիրակ 1-0 արդիւնքով յաղթեց Արարատի: Լամին Լի Եորօ նշանակեց Շիրակի կոլը (85-րդ):
22-րդ հանգրուանի մրցումները տեղի կ՛ունենան 17-18 սեպտեմբերին:
Ստորեւ կու տանք դասաւորումը.
————
Յ. | Հ. | Պ. | Կ. | ՍՏ. | ԿԷՏ | |
1.- Ուլիս | 13 | 4 | 4 | 32 | 15 | 43 |
2. Գանձասար | 10 | 8 | 3 | 27 | 12 | 38 |
3.- Փիւնիկ | 10 | 6 | 5 | 28 | 22 | 36 |
4.- Միքա | 8 | 6 | 7 | 26 | 21 | 30 |
5.- Իմփուլս | 8 | 5 | 8 | 28 | 26 | 29 |
6.- Բանանց | 7 | 7 | 7 | 30 | 26 | 28 |
7.- Շիրակ | 4 | 4 | 13 | 17 | 34 | 16 |
8.- Արարատ | 2 | 4 | 15 | 12 | 44 | 10 |