ՀԱՅ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ 5-ՐԴ ՀԱՄԱԺՈՂՈՎՈՒՄ ԲԱՐՁՐԱՑՈՒԱԾ ՀԱՐՑԵՐԻ ԼՈՒԾՄԱՆՆ ՈՒՂՂՈՒԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԻ ՆԱԽԱԳԻԾԸ
Լրատուամիջոցների համահայկական ընկերակցութեան նախագահ, Հայաստանի սփիւռքի նախարարութեան աշխատակազմի տեղեկատուութեան եւ հեռահաղորդակցութեան վարչութեան պետ Տիգրան Յարութիւնեանը Հայ լրագրողների 5-րդ համաժողովի համակարգող մարմինի անդամներին ներկայացրել է գործադիր մարմինի անդամների հաւանութեանն արժանացած Հայ լրագրողների 5-րդ համաժողովի մասնակիցների բարձրացրած հարցերի լուծմանն ուղղուած միջոցառումների ցանկի նախագիծը` խնդրելով մինչեւ փետրուարի 20-ը ներկայացնել նախագծի վերաբերեալ իրենց կարծիքը, առաջարկութիւններն ու դիտողութիւնները:
Նախագծով նախատեսւում է հետեւեալ միջոցառումների կազմակերպումը.
– Փարիզում կազմակերպել հայկական լրատուամիջոցների տարածաշրջանային հաւաք եւ ստեղծել Եւրոպայի երկրների հայկական լրատուամիջոցների տարածաշրջանային համակարգող մարմին` հայկական աշխարհը ներկայացնելու համար (կատարողներ` Հայաստանի սփիւռքի նախարարութիւն, Լրատուամիջոցների համահայկական ընկերակցութիւն, Հայաստանի լրագրողների միութիւն, ժամկէտը` 2011 յունիս):
– Նախապատրաստել եւ 2012թ. պիւտճէի նախագծում առաջարկել սփիւռքի լրատուամիջոցների ֆինանսական աջակցութեան ծրագիր` մշակելով պայմանները (Հայաստանի սփիւռքի նախարարութիւն, 2011 յունիս):
– ԵՊՀ լրագրութեան բաժանմունքին հետ կազմակերպել երիտասարդ լրագրողների վերապատրաստման պարբերական դասընթացներ եւ համաժողով (Հայաստանի սփիւռքի նախարարութիւն, ԵՊՀ, Լրատուամիջոցների համահայկական ընկերակցութիւն, Հայաստանի լրագրողների միութիւն, 2011թ. յունիսի 26-ից յուլիսի 16-ը):
– Մոսկուայում կազմակերպել հայկական լրատուամիջոցների տարածաշրջանային հաւաք` ԱՊՀ երկրների հայկական լրատուամիջոցների տարածաշրջանային համակարգող մարմին ստեղծելու եւ «Հայկական աշխարհ» նախագիծը ներկայացնելու համար (Հայաստանի սփիւռքի նախարարութիւն, Լրատուամիջոցների համահայկական ընկերակցութիւն, Հայաստանի լրագրողների միութիւն, 2011 յուլիս):
– Հայաստանի ԲՈւՀ-երում պետպատուէրի շրջանակներում սփիւռքի լրատուամիջոցների համար պատրաստել երիտասարդ լրագրողներ (Հայաստանի սփիւռքի նախարարութիւն, ԵՊՀ, 2011 սեպտեմբեր):
– Կազմակերպել օնլայն դասընթացներ ԼՂՀ համալսարանի լրագրութեան բաժանմունքին ուսանողութեան եւ գործող լրագրողների համար (Լրատուամիջոցների համահայկական ընկերակցութիւն, ԵՊՀ, 2011 սեպտեմբեր):
– Հայաստանի եւ սփիւռքի լրատուամիջոցների համար կազմակերպել սեմինարների շարք, որոնք կ՛օգնեն հայկական լրատուամիջոցներին էլ մեծացնել իրենց ներգրաւուածութիւնը տեղեկատուութեան եւ լրատուութեան հզօրագոյն աղբիւր դարձած Google News-ի, Big News, Yahoo News, Twitter, Facebook համակարգերի մէջ (Հայաստանի սփիւռքի նախարարութիւն, Լրատուամիջոցների համահայկական ընկերակցութիւն, Հայաստանի լրագրողների միութիւն, 2012 հոկտեմբեր):
– Կազմակերպել լաւագոյն լուսանկարների ցուցահանդէս-մրցոյթ: Առաջին մրցոյթը նուիրել ԼՂՀ-ին: (Հայաստանի սփիւռքի նախարարութիւն, Լրատուամիջոցների համահայկական ընկերակցութիւն, Հայաստանի լրագրողների միութիւն, 2011 հոկտեմբեր):
– Պէյրութում կազմակերպել հայկական լրատուամիջոցների տարածաշրջանային հաւաք` Մերձաւոր Արեւելքի հայկական լրատուամիջոցների տարածաշրջանային համակարգող մարմին ստեղծելու եւ «Հայկական աշխարհ» նախագիծը ներկայացնելու համար (Հայաստանի սփիւռքի նախարարութիւն, Լրատուամիջոցների համահայկական ընկերակցութիւն, Հայաստանի լրագրողների միութիւն, 2011 հոկտեմբեր):
– Լոս Անճելըսում կազմակերպել հայկական լրատուամիջոցների տարածաշրջանային հաւաք` Հիւսիսային Ամերիկայի հայկական լրատուամիջոցների տարածաշրջանային համակարգող մարմին ստեղծելու եւ «Հայկական աշխարհ» նախագիծը ներկայացնելու համար (Հայաստանի սփիւռքի նախարարութիւն, Լրատուամիջոցների համահայկական ընկերակցութիւն, Հայաստանի լրագրողների միութիւն, 2011 նոյեմբեր):
– Կազմակերպել մրցանակաբաշխութիւն` խրախուսելու համար Հայաստան-սփիւռք գործակցութեան հիմնախնդիրների վերաբերեալ լաւագոյն հետաքննական յօդուածները (Հայաստանի սփիւռքի նախարարութիւն, Լրատուամիջոցների համահայկական ընկերակցութիւն, Հայաստանի լրագրողների միութիւն, 2011 դեկտեմբեր):
– Մշակել սկզբունքները եւ կազմակերպել մրցանակաբաշխութիւն` խրախուսելու համար Հայաստանում սփիւռքահայերի կողմից ներդրումների խթանմանն ուղղուած լաւագոյն տնտեսական յօդուածներն ու վերլուծութիւնները (Հայաստանի սփիւռքի նախարարութիւն, Լրատուամիջոցների համահայկական ընկերակցութիւն, Հայաստանի լրագրողների միութիւն, 2011 դեկտեմբեր):
Յ. Գ.- Հայ լրագրողների 5-րդ համաժողովի համակարգող մարմինի գործադիր մարմինի անդամներն են`
1.- Աստղիկ Գէորգեան (Հայաստան) – Հայաստանի լրագրողների միութեան նախագահ:
2.- Գրիգոր Անիսոնեան (Ռուսաստան) – «Նոյեւ Կովչեգ» ամսաթերթի գլխաւոր խմբագիր:
3.- Ժիրայր Չոլաքեան (Ֆրանսա) – «Նոր Յառաջ» երկօրեայ թերթի խմբագիր:
4.- Յակոբ Վարդիվառեան (Միացեալ Նահանգներ) – «Արմինիըն միրըր սփեքթէյթր» շաբաթաթերթի խմբագիր:
5.- Շահան Գանտահարեան (Պէյրութ) – «Ազդակ» օրաթերթի գլխաւոր խմբագիր:
6.- Տիգրան Յարութիւնեան (Հայաստան) – Լրատուամիջոցների համահայկական ընկերակցութեան նախագահ:

