ՃԱՏՐԱԿ. ՏԻԳՐԱՆ ՊԵՏՐՈՍԵԱՆ ԿԸ ՄԱՍՆԱԿՑԻ ԹԱՇԿԵՆՏԻ ՄՐՑԱՇԱՐՔԻՆ

Այսօր` ուրբաթ, 18 մարտին Ուզպեքիստանի մայրաքաղաք Թաշկենտի մէջ կը սկսի ճատրակի միջազգային մրցաշարք մը, որ կը կրէ ուզպեք Գէորգի Աղզամովի 5-րդ մրցաշարք անունը:

104 մասնակցողներուն կարգին է նաեւ հայրենի մեծ վարպետ Տիգրան Գէորգի Պետրոսեան: Մրցաշարքը տեղի պիտի ունենայ զուիցերիական դրութեամբ, այսինքն` 9 հանգրուան:

Մրցաշարքին ամէնէն բարձր վարկանիշը ունի ռուս Եւգենի Ալեքսէեւ (2688): Անոր կը յաջորդեն ուքրանացի Եւգենի Միրոշնիչենքօ (2670) եւ իսրայէլացի Միհայէլ Ռոյզ (2661): Պետրոսեան դասուած է 7-րդ (2620):

Նշենք, որ մրցաշարքը կ՛աւարտի 26 մարտին:

 

Share this Article
CATEGORIES