ԹԵՆԻՍԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՆՈՐ ԴԱՍԱՒՈՐՄԱՆ ՄԷՋ ՄԻՒՐԷՅ ԲԱՐՁՐԱՑԱՒ ԵՐՐՈՐԴ ԴԻՐՔ` ԳԵՐԱԶԱՆՑԵԼՈՎ ՖԵՏԵՐԵՐԸ
Երէկ, թենիսի միջազգային ֆետերասիոնին կողմէ հրապարակուած նոր դասաւորման մէջ, անգլիացի Էնտի Միւրէյ բարձրացաւ երրորդ դիրք` գերազանցելով զուիցերիացի Ռոժէ Ֆետերերը, որ նահանջեց չորրորդ դիրք:
24 տարեկան Միւրէյ դիրքի մը այս ոստումը արձանագրեց շնորհիւ նախորդ շաբաթավերջին իր տիրացած տիտղոսին, երբ Շանկհայ Ռոլեքս Մասթըրզի միջազգային մրցաշարքի աւարտականին 7-5 եւ 6-4 արդիւնքով պարտութեան մատնեց 29 տարեկան սպանացի Տաւիտ Ֆերերը:
Ինչ կը վերաբերի արժանթինահայ Դաւիթ Նալպանտեանի, ան 57-րդ դիրքէն նահանջեց 58-րդ դիրք:
Ստորեւ առաջին 10 մարզիկներուն նոր դասաւորումը (փակագիծերուն մէջ նշուած են անոնց գրաւած նախկին դիրքերը).
ԿԷՏ
1.- (1) Նովաք Տիոքովիչ (Սերպիա) 13860
2.- (2) Ռաֆայէլ Նատալ (Սպանիա) 10375
3.- (4) Էնտի Միւրէյ (Անգլիա) 7825
4.- (3) Ռոժէ Ֆետերեր (Զուիցերիա) 7780
5.- (5) Տաւիտ Ֆերեր (Սպանիա) 4710
6.- (6) Ռոպին Սոտերլինկ (Շուէտ) 3500
7.- (7) Թոմաս Պերտիչ (Չեխիա) 3230
8.- (9) Մարտի Ֆիշ (Միացեալ Նահանգներ) 2965
9.- (8) Ճօ-Ուիլֆրիտ Ցոնկա (Ֆրանսա) 2880
10.- (10) Կայէլ Մոնֆիս (Ֆրանսա) 2525
………………………………………………….
58.- (57) Դաւիթ Նալպանտեան (Արժանթին) 850


