ՃԱՏՐԱԿ. ՀԱՅՐԵՆԻ ՎԱՐՊԵՏՆԵՐ ՍՏԱՑԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՉՈՒՄՆԵՐ
Քրաքովի մէջ (Լեհաստան) իր գումարած 82-րդ համագումարին, ՖԻՏԷ-ն միջազգային կոչումներ շնորհեց շարք մը երկիրներու, որոնց կարգին նաեւ` Հայաստանի ճատրակի վարպետներուն:
Լիանա Աղաբեկեան ստացաւ աղջկանց միջազգային վարպետի կոչում, Վահագն Խաչատրեան ստացաւ միջազգային իրաւարարի կոչում, իսկ Նունէ Վարդանեան` ՖԻՏԷ-ի իրաւարարի կոչում:
Իսկ Ռուսիոյ հետ ճատրակի մրցումներ կատարող հայազգի Քարինա Համբարձումովա ստացաւ աղջկանց կրանտ մասթըրի կոչում:
CATEGORIES Մարզական

