ՖԻՖԱ-Ի «ՈՍԿԵԱՅ ԳՆԴԱԿԻ» ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐՈՒՆ ԸՆԴԼԱՅՆՈՒԱԾ ՑԱՆԿԸ ՀՐԱՊԱՐԱԿՈՒԵՑԱՒ. 32 ՄԱՐԶԻԿՆԵՐԷՆ 10-Ը ՄԱՍ ԿԸ ԿԱԶՄԵՆ ՊԱՐՍԵԼՈՆԱՅԻ

El Mundo Deportivo կայքէջը հրապարակեց ընդլայնուած ցանկը այն 32 թեկնածուներուն, որոնք ՖԻՖԱ-ի «Ոսկեայ գնդակի» տիտղոսին տիրանալու յոյս ունին:

Այդ ցանկին մաս կազմող 32 մարզիկներէն 10-ը Պարսելոնայէն են. անոնք 2010-2011 տարեշրջանին իրենց ակումբին հետ հանդիսացած էին Սպանիոյ եւ Եւրոպայի ախոյեան:

Յառաջիկայ 5 դեկտեմբերին այդ 32-ին թիւը պիտի նուազի երեքի, իսկ տիտղոսին տիրացողին անունը պիտի յստականայ 9 յունուար 2012-ին:

Ստորեւ կու տանք այդ ցանկը.

Լիոնել Մեսսի, Անտրես Ինիեսթա, Զաւի, Ֆրանսեսք Ֆապրեկաս, Ժերար Փիքէ, Քարլես Փույոլ, Տաւիտ Վիյա, Տանիել Ալվես, Էրիք Ապիտալ, Ալեքսիս Սանչես (Պարսելոնա), Իքեր Քասիաս, Քրիսթիանօ Ռոնալտօ, Խապի Ալոնսօ, Մեսութ Էօզիւլ, Սեմի Խետիրա (Ռէալ Մատրիտ), Տաւիտ Սիլվա, Սերճիօ Ակուերօ (Մանչեսթըր Սիթի), Ուէյն Ռունի, Խաւիէ Հերնանտեզ (Մանչեսթըր Եունայթըտ), Լուիս Սուարես (Լիվըրփուլ), Ռաֆայէլ Վան տեր Վաարթ (Թոթենհամ), Ռոպին Վան Փերսի (Արսենալ), Պասթիան Շվայնսթայկըր, Ֆիլիփ Լահմ, Մարիօ Կոմեզ, Թոմաս Մէօլըր, Ֆրանք Ռիպերի (Պայէրն Միւնիխ), Տիեկօ Ֆորլան, Ուեսլի Շնայտըր (Ինթեր Միլան), Միրոսլաւ Քլոզը (Լացիօ Ռոմա), Անթոնիօ Տի Նաթալէ (Ուտինեզէ) եւ Նէյմար (Սանթոս):

 

Share this Article
CATEGORIES