2010-Ի ՄՈՆՏԻԱԼԷՆ ԵՏՔ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ԸԼԼԱԼՈՎ ՔԱՔԱ ԿԸ ՎԵՐԱԴԱՌՆԱՅ ՊՐԱԶԻԼԻ ՖՈՒԹՊՈԼԻ «ԵՒՐՈՊԱԿԱՆ» ԱԶԳԱՅԻՆ ԽՈՒՄԲ

Քաքա

Վերջին անգամ 2010-ի Մոնտիալին Պրազիլի ֆութպոլի ազգային խումբին շապիկը կրած Ռէալ Մատրիտի միջնապահ Քաքա կը վերադառնայ «եւրոպական» ազգային խումբ` իր մասնակցութիւնը բերելու համար յառաջիկայ 10 նոյեմբերին Կապոնի եւ Եգիպտոսի դէմ (14 նոյեմբեր, Տոհայի մէջ) տեղի ունենալիք ֆութպոլի միջազգային բարեկամական մրցումներուն:

Պրազիլի մարզիչ Մանօ Մենեզես, որ հրապարակեց իր 23 մարզիկներուն անունները, ըսաւ, որ ան դարձեալ հրաւիրուեցաւ ազգային խումբ, որովհետեւ սքանչելի ներկայացումներ կ՛ունենայ իր ակումբին հետ:

Նշենք, որ անոր խումբին մաս կազմող բոլոր մարզիկներն ալ «օտար» են, այսինքն` ելոյթ կ՛ունենան եւրոպական ակումբներու հետ:

Պրազիլի ֆութպոլի ախոյեանութեան մրցումներուն մասնակցող մարզիկները նկատի չառնուեցան Մենեզեսի կողմէ` այս երկու մրցումներուն համար:

Ստորեւ կու տանք Պրազիլի «եւրոպական» խումբը.

ԲԵՐԴԱՊԱՀՆԵՐ.- Նեթօ (Ֆիորենթինա) եւ Տիեկօ Ալվես (Վալենսիա):

ՅԵՏՍԱՊԱՀՆԵՐ.- Մարսելօ (Ռէալ Մատրիտ), Տանիել Ալվես, Ատրիանօ (Պարսելոնա), Ալեքս Սանտրօ (Փորթօ), Ֆապիօ (Մանչեսթըր Եունայթըտ), Թիակօ Սիլվա (Ա. Սէ. Միլան), Տաւիտ Լուիզ (Չելսի) եւ Լուիզաօ (Պենֆիքա):

ՄԻՋՆԱՊԱՀՆԵՐ.- Տուտու (Տինամօ Քիեւ), Էլիաս (Սփորթինկ Լիզպոն), Ֆեռնանտինիօ (Շախտիոր Տոնեցք), Հերնանտեզ (Լացիօ Ռոմա), Քաքա (Ռէալ Մատրիտ), Լուքաս Լէյվա (Լիվըրփուլ), Լուիզ Կուսթաւօ (Պայէրն Միւնիխ), Սանտրօ (Թոթենհամ) եւ Պրունօ Քասար (Պենֆիքա):

ՅԱՌԱՋԱՊԱՀՆԵՐ.- Ուիլիան (Շախտիոր Տոնեցքօ, Ժոնաս (Վալենսիա), Քլեպըր եւ Հալք (Փորթօ):

Share this Article
CATEGORIES