ԵՒՐՈՊԱԿԱՆ ՖՈՒԹՊՈԼ ՊԱՐԱԳԼՈՒԽԻ ԴԻՐՔԸ ԳՐԱՒՈՂ ԲՈԼՈՐ ԽՈՒՄԲԵՐԸ ՅԱՂԹԱՆԱԿՆԵՐ ԱՐՁԱՆԱԳՐԵՑԻՆ
Շաբաթավերջին տեղի ունեցան եւրոպական ֆութպոլի ախոյեանութեան մրցումները, որոնց ընթացքին արձանագրուեցան կարգ մը հետաքրքրական արդիւնքներ:
«Փրեմիեր լիկ»ի 10-րդ հանգրուանի գագաթի ճակատումը` Չելսիի եւ Արսենալի միջեւ, աւարտեցաւ 3-5 արդիւնքով` ի նպաստ Արսենալի, որուն հինգ կոլերէն երեքը նշանակեց հոլանտացի յառաջապահ Ռոպըն Վան Թըրսին, խաղին 25-րդ, 80-րդ եւ 90-րդ վայրկեաններուն: Արսենալի միւս կոլերը նշանակեցին Սանթոսն (49-րդ) ու Ուալքոթը (56-րդ): Պարտուող կազմին կոլերը նշանակեցին Լամփարտ (14-րդ), Թերի (45-րդ) եւ Մաթա (81-րդ):
Յաղթանակներ արձանագրեցին նաեւ Մանչեսթըր Եունայթըտ, Մանչեսթըր Սիթի եւ Լիվըրփուլ:
«Լա լիկա»ի 11-րդ հանգրուանի մրցումներուն տպաւորիչ յաղթանակներ արձանագրեցին Ռէալ Մատրիտ եւ Պարսելոնա, որոնք յաջորդաբար պարտութեան մատնեցին Մայորքան (5-0) եւ Ռէալ Սոսիետատը (0-1):
Պարսելոնայի կոլերը նշանակեցին Քուենչան (50-րդ) եւ Ալվեսը (90-րդ): Իսկ Մեսսին իրագործեց հեթրիք մը (13-րդ, 21-րդ եւ 30-րդ վայրկեաններուն): Մինչ մայրաքաղաքի կազմին կոլերը նշանակեց Հեկուին (9-րդ):
«Քալչիօ»ի 10-րդ հանգրուանի գագաթի ճակատումը` Ինթեր Միլանի եւ Եուվենթուսի միջեւ, վերջ գտաւ դաշտին տէրերուն պարտութեամբ` 1-2 արդիւնքով: Եուվենթուսի կոլերը նշանակեցին Վուչինիչն (12-րդ) ու Մարքիսիոն (33-րդ), մինչ Ինթեր Միլանի որբ կոլը նշանակեց պրազիլցի յետսապահ Մայքոնը (28-րդ):
Ստորեւ կու տանք եւրոպական ֆութպոլի ախոյեանութեան շաբաթավերջի մրցումներուն արդիւնքները:
| ԱՆԳԼԻԱ. 10-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ | |
| Էվըրթըն – Մանչեսթըր Եունայթըտ | 0 – 1 |
| Չելսի – Արսենալ | 3 – 5 |
| Մանչեսթըր Սիթի – Վուլվզ | 3 – 1 |
| Նորուիչ – Պլեքպըրն | 3 – 3 |
| Սանտըրլենտ – Ասթոն Վիլա | 2 – 2 |
| Ուիկըն – Ֆուլհեմ | 0 – 2 |
| Սուանզի – Պոլթըն | 3 – 1 |
| Ուեսթ Պրոմուիչ – Լիվըրփուլ | 0 – 2 |
| Թոթենհամ – Քուինզ Փարք Ռէյնճըրզ | 3 – 1 |
|
ՔԱԼՉԻՕ. 10-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ |
|
| Ա. Էս. Ռոմա – Ա. Սէ. Միլան | 2 – 3 |
| Քաթանիա – Նափոլի | 2 – 1 |
| Ինթեր Միլան – Եուվենթուս | 1 – 2 |
| Սիենա – Քիեւօ | 4 – 1 |
| Պոլոնիա – Աթալանթա | 3 – 1 |
| Ֆիորենթինա – Ճենովա | 1 – 0 |
| Լեչէ – Նովարա | 1 – 1 |
| Փարմա – Սեսենա | 2 – 0 |
| Ուտինեզէ – Փալերմօ | 1 – 0 |
| Քալիարի – Լացիօ Ռոմա | 0 – 3 |
|
ՍՊԱՆԻԱ. 11-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ |
|
| Վալենսիա – Կեթաֆէ | 3 – 1 |
| Վիարէալ – Ռայօ Վայեքանօ | 2 – 0 |
| Պարսելոնա – Մայորքա | 5 – 0 |
| Ռէալ Սոսիետատ – Ռէալ Մատրիտ | 0 – 1 |
| Սփորթինկ Խիխոն – Աթլեթիքօ Պիլպաօ | 1 – 1 |
| Օսասունա – Լեվանթէ | 2 – 0 |
| Ռասինկ Սանթանտեր – Ռէալ Պեթիս | 1 – 0 |
| Աթլեթիքօ Մատրիտ – Սարակոսա | 3 – 1 |
| Մալակա – Էսփանիոլ | 2 – 1 |
|
ՊՈՒՆՏԸՍԼԻԿԱ. 11-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ |
|
| Ֆրայպուրկ – Պայէր Լեւերքուզըն | 0 – 1 |
| Պայէրն Միւնիխ – Նիւրեմպերկ | 4 – 0 |
| Մէօնշընկլատպախ – Հանովըր-96 | 2 – 1 |
| Շալքէ – Հոֆընհայմ | 3 – 1 |
| Վոլֆսպուրկ – Հերթա Պերլին | 2 – 3 |
| Շթութկարթ – Պորուսիա Տորթմունտ | 1 – 1 |
| Մայնց-05 – Վերտըր Պրեմըն | 1 – 3 |
| Քէօլն – Օկզպուրկ | 3 – 0 |
| Համպուրկ – Քայզըրսլաութըրն | 1 – 1 |
|
ՖՐԱՆՍԱ. 12-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ |
|
| Աժաքսիօ – Պորտօ | 0 – 2 |
| Պրեսթ – Լորիան | 3 – 1 |
| Տիժոն – Մարսէյ | 2 – 3 |
| Էվիան – Օքսեռ | 3 – 1 |
| Մոնփելիէ – Նանսի | 2 – 0 |
| Փարիզ Սեն Ժերմեն – Քան | 4 – 2 |
| Լիոն – Սենթ Էթիեն | 2 – 0 |
| Նիս – Սոշօ | 1 – 1 |
| Թուլուզ – Ռենն | 1 – 0 |
| Վալանսիեն – Լիլ | 0 – 0 |

