ՃԱՏՐԱԿ. ԵՒՐՈՊԱՅԻ ԽՄԲԱՅԻՆ ԱԽՈՅԵԱՆՈՒԹԻՒՆ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՂԱՔԸ ՅԱՂԹԵՑԻՆ ՖՐԱՆՍԱՅԻ ԵՒ ԲԱՐՁՐԱՑԱՆ 2-ՐԴ ԴԻՐՔ

Երէկ, Յունաստանի Փորթօ Քարրաս քաղաքին մէջ տեղի ունեցող Եւրոպայի ճատրակի խմբային ախոյեանութեան 7-րդ հանգրուանի մրցումներուն, Հայաստանի տղոց հաւաքականը 2,5-1,5 արդիւնքով յաղթելէ ետք Ֆրանսայի, ընդհանուր դասաւորման մէջ բարձրացաւ 2-րդ դիրք` ապահովելով 11 կէտ:

Սերկէյ Մովսիսեան յաղթանակ արձանագրեց, իսկ Լեւոն Արոնեան, Վլատիմիր Յակոբեան եւ Գաբրիէլ Սարգսեան հաւասարութիւններ արձանագրեցին:

Առաջին դիրքը կը գրաւէ Ազրպէյճան (12 կէտ), որ յաղթեց Պուլկարիոյ (3,5-0,5):

Հայաստանի այսօրուան մրցակիցն է` Հոլանտա:

Ինչ կը վերաբերի աղջկանց մրցումներուն, Հայաստանի աղջիկները 2,5-1,5 արդիւնքով պարտուելէ ետք Ռուսիայէն, նահանջեցին 10-րդ դիրք (8 կէտ):

Ռուսիա առաջին է` 13 կէտով:

Էլինա Դանիէլեան, Լիլիթ Մկրտչեան եւ Լիլիթ Կալոյեան հաւասարութիւններ արձանագրեցին, մինչ Մարիա Քուրսովա պարտուեցաւ:

8-րդ հանգրուանին, Հայաստան այսօր կը մրցի Սերպիոյ դէմ:

Ստորեւ կու տանք դասաւորումը.

 

ՏՂԱՔ Յ. Հ. Պ. ԿԷՏ
1.- Ազրպէյճան 5 2 0 12
2.- ՀԱՅԱՍՏԱՆ 5 1 1 11
3.- Գերմանիա 5 1 1 11
4.- Հունգարիա 4 2 1 10
5.- Ռումանիա 5 0 2 10
……………… … … … …
9.- Ռուսիա 4 1 2 9
ԱՂՋԻԿՆԵՐ
1.- ՌՈՒՍԻԱ 6 1 0 13
2.- Լեհաստան 5 1 1 11
3.- Ուքրանիա 5 0 2 10
………….. … … … …
10.- ՀԱՅԱՍՏԱՆ 3 2 2 8
………….. … … … …
13.- Ազրպէյճան 3 1 3 7
Share this Article
CATEGORIES