ԵՒՐՕ-2013. ՀԱՅԱՍՏԱՆ – ԿԱԼԵՍ` 0-0
Երէկ, Եւրօ-2013-ի ֆութպոլի ախոյեանութեան զտումի մրցաշարքին ծիրին մէջ, Հայաստանի երիտասարդներու հաւաքականը, որ մաս կը կազմէ Գ. խմբակին, 0-0 արդիւնքով հաւասարութիւն մը արձանագրեց իր հիւրին` Կալեսի հետ:
Երկու կազմերը, որոնք այս տարուան իրենց վերջին մրցումը կատարեցին, թէեւ փորձեցին իրենց կողմէ կազմակերպուած յարձակումները արդիւնաւորել եւ փորձել կոլ մը նշանակել, սակայն անոնց փորձերը անցան ապարդիւն եւ մրցումը աւարտեցաւ 0-0 հաւասարութեամբ:
Հայրենի կազմի բերդապահ Արսէն Պետրոսեան յաջողեցաւ անառիկ պահել իր բերդը, երբ երեք կոլի ստոյգ առիթներ յաջողեցաւ զսպել:
Եթէ պատահէր, որ Վազգէն Սարգսեանի անուան հանրապետական մարզադաշտին վրայ տեղի ունեցած այս մրցումին մարզիչ Ռաֆայէլ Նազարեանի կազմը յաղթանակ մը արձանագրէր, Հայաստան պիտի բարձրանար 2-րդ դիրք` գերազանցելով Մոնթենեկրոն:
Հայաստանի յաջորդ մրցակիցը պիտի ըլլայ Անտորրա: Մրցումը տեղի պիտի ունենայ 12 յունիս 2012-ին:
Ստորեւ կու տանք դասաւորումը.
ՄՐՑ. | Յ. | Հ. | Պ. | ՆՇ. | ՍՏ. | ԿԷՏ | |
1.- Չեխիա | 4 | 3 | 1 | 0 | 12 | 1 | 10 |
2.- Մոնթենեկրօ | 5 | 3 | 0 | 2 | 13 | 6 | 9 |
3.- ՀԱՅԱՍՏԱՆ | 5 | 2 | 2 | 1 | 6 | 4 | 8 |
4.- Կալես | 5 | 2 | 1 | 2 | 3 | 4 | 7 |
5.- Անտորրա | 5 | 0 | 0 | 5 | 0 | 19 | 0 |