ՍՓԻՒՌՔԱՀԱՅ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ԿԸ ՀՐԱՒԻՐՈՒԻՆ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒԵԼՈՒ
Սփիւռքի նախարարութենէն ստացած ենք հետեւեալ յայտարարութիւնը.
Հայաստանի սփիւռքի նախարարութիւնը, Երեւանի պետական համալսարանը 2011 թուականի յունիսի 26-ից յուլիսի 16-ը կազմակերպում են սփիւռքի երիտասարդ լրագրողների դպրոց, որը կը հանգուցուի համաժողովով:
Դասընթացներում վերապատրաստուելու համար կարող են դիմել ինչպէս հայկական ԶԼՄ-ում (թերթ, հեռատեսիլ, ձայնասփիւռ-Խմբ.) աշխատող լրագրողներ, այնպէս էլ համայնքների կողմից երաշխաւորուած մինչեւ 33 տարեկան շնորհալի երիտասարդներ, ովքեր պատրաստւում են աշխատել տուեալ համայնքի հայկական ԶԼՄ-ում: Ծրագիրը կը լինի պարբերական:
Մասնակիցների թիւը սահմանափակ է` շուրջ 20 մարդ:
Դասընթացներն իրականացուելու են հայերէնով:
Երիտասարդ լրագրողների դասընթացների մասնակցի կեցութիւնը Հայաստանում ապահովում է Հայաստանի սփիւռքի նախարարութիւնը, իսկ ճանապարհածախսը հոգում է մասնակիցը (թերթը, համայնքը):
Ցանկացողներին խնդրում ենք մինչեւ 2011թ. ապրիլի 15-ը դիմել իրենց բնակութեան երկրի Հայաստանի դեսպանութիւն եւ կամ Հայաստանի սփիւռքի նախարարութիւն` հետեւեալ հասցէով` ք. Երեւան, Վազգէն Սարգսեան 26/1, www.mindiaspora.am, [email protected], [email protected], [email protected] կամ զանգահարել 374 10 58 56 01 /109 թիւին:
Նշենք, որ «Ազդակ» օրաթերթ իր մասնակցութիւնը պիտի բերէ այս դասընթացքին:

