2014-Ի ՄՈՆՏԻԱԼԻ ԶՏՈՒՄԻ ՄՐՑԱՇԱՐՔ.ԵՒՐՈՊԱՅԻ ԳՕՏԻ, Բ. ԽՄԲԱԿ. ՀԱՅԱՍՏԱՆ ԻՐ ԱՌԱՋԻՆ ՄՐՑՈՒՄԸ ՊԻՏԻ ՍԿՍԻ ՄԱԼԹԱՅԷՆ

Հայաստանի ֆութպոլի ֆետերասիոնին պաշտօնական կայքէջէն կ՛իմանանք, որ 28 նոյեմբերին Փրակայի մէջ (Չեխիա) հաստատուած է 2014-ի Մոնտիալի Եւրոպայի գօտիի Բ. խմբակին մրցումներուն յայտագիրը: Նշենք, որ այս խմբակին մաս կը կազմեն Հայաստան, Իտալիա, Դանիա, Չեխիա, Պուլկարիա եւ Մալթա:

Հայաստանի ֆութպոլի ազգային հաւաքականը իր պայքարին պիտի սկսի Մալթայէն, 7 սեպտեմբեր 2012-ին, իսկ 15 հոկտեմբերին հայրենի կազմը պիտի կատարէ զտումի իր վերջին մրցումը` Իտալիոյ մէջ:

Ստորեւ կը ներկայացնենք Բ. խմբակին զտումի մրցումներուն յայտագիրը.

7 սեպտեմբեր 2012.- Պուլկարիա – Իտալիա, Մալթա – ՀԱՅԱՍՏԱՆ եւ Դանիա – Չեխիա
11 սեպտեմբեր 2012.- Իտալիա – Մալթա եւ Պուլկարիա – ՀԱՅԱՍՏԱՆ
12 հոկտեմբեր 2012.- ՀԱՅԱՍՏԱՆ – Իտալիա, Չեխիա – Մալթա եւ Պուլկարիա – Դանիա
16 հոկտեմբեր 2012.- Իտալիա – Դանիա եւ Չեխիա – Պուլկարիա
22 մարտ 2013.- Պուլկարիա – Մալթա եւ Չեխիա – Դանիա
26 մարտ 2013.- Մալթա – Իտալիա, ՀԱՅԱՍՏԱՆ – Չեխիա եւ Դանիա – Պուլկարիա
7 յունիս 2013 – ՀԱՅԱՍՏԱՆ – Մալթա եւ Չեխիա – Իտալիա
11 յունիս 2013.- Դանիա – ՀԱՅԱՍՏԱՆ
6 սեպտեմբեր 2013.- Իտալիա – Պուլկարիա, Չեխիա – ՀԱՅԱՍՏԱՆ եւ Մալթա – Դանիա
10 սեպտեմբեր 2013.- Իտալիա – Չեխիա, ՀԱՅԱՍՏԱՆ – Դանիա եւ Մալթա – Պուլկարիա
11 հոկտեմբեր 2013.- Դանիա – Իտալիա, Մալթա – Չեխիա եւ ՀԱՅԱՍՏԱՆ – Պուլկարիա
15 հոկտեմբեր 2013.- Իտալիա – ՀԱՅԱՍՏԱՆ, Պուլկարիա – Չեխիա եւ Դանիա – Մալթա

 

 

Share this Article
CATEGORIES