ԼԻԲԱՆԱՆԻ ՊԱՍՔԵԹՊՈԼԻ ՖԵՏԵՐԱՍԻՈՆԻ ԺՈՂՈՎ

Նախորդ շաբաթավերջին, Լիբանանի պասքեթպոլի ֆետերասիոնը իր գումարած ժողովին յայտարարեց, որ 20 յունուար 2012-ին «Տեմիրճեան» կեդրոնին մէջ (Նաքքաշ) տեղի պիտի ունենայ Լիբանանի պասքեթպոլի ֆետերասիոնին տարեկան համագումարը:

Ֆետերասիոնը իր հաւանութիւնը տուաւ, որ Լիբանանի աղջկանց ախոյեան Անդրանիկ Պէյրութ իր մասնակցութիւնը բերէ 2 – 12 փետրուար 2012-ին Արաբական Միացեալ Էմիրութիւններուն մէջ տեղի ունենալիք Արաբական ակումբներու խաղերուն:

Ֆետերասիոնը կազմեց Լիբանանի տղոց եւ աղջկանց ազգային խումբերը, որոնք իրենց մասնակցութիւնը պիտի բերեն 9 – 23 դեկտեմբերին Տոհայի մէջ (քաթար) տեղի ունենալիք Արաբական պասքեթպոլի մրցաշարքին:

Քաթար մեկնողները պիտի ըլլան.

Տղոց պատուիրակութիւն.

Նատեր Պասմէ (պատասխանատու), Ղասսան Սարգիս (մարզիչ), Էլի Սֆէյր (օգնական մարզիչ), Գրիգոր Գրիգորեան (թեքնիք պատասխանատու), Խալիլ Նասսար (բժիշկ), Թոնի Մահֆուզ (պատասխանատու), Ֆետի Խաթիպ, Ժան Ապտել Նուր, Ալի Մահմուտ, Միկել Մարթինեզ, Էլի Սթեֆան, Նետիմ Հաուի, Սամուէլ Հոսքին, Մոհամետ Իպրահիմ, Ռոտրիք Աքըլ, Ալի Քանաան, Ուիլիըմ Ֆարես եւ Հիւսէյն Խաթիպ (մարզիկներ):

Աղջկանց պատուիրակութիւն.

Նիզար Ռըուաս (պատասխանատու), Վիգէն Էսքիճեան (մարզիչ), Մարուան Ամիլ (օգնական մարզիչ), Թորոս Ճունթայեան (պատասխանատու), Ֆարահ Հարաքի, Ռեպեքա Աքըլ, Ֆայա Փրենս, Նարին Կոքեան, Լէյլա Ֆարես, Լէյլա Ասի, Հանա Սալիպա, Նիսրին Տանտան, Նաթալի Մամօ, Նաթալի Սվաճեան, Թամարա Խալիլ եւ Մարթինա Վուտ (մարզիկներ):

 

 

Share this Article
CATEGORIES