ԼԻԲԱՆԱՆԻ ՏՂՈՑ ՊԱՍՔԵԹՊՈԼԻ ԱԶԳԱՅԻՆ ԽՈՒՄԲԸ ՄԵԿՆԵՑԱՒ ՔԱԹԱՐ
Երէկ` հինգշաբթի, 8 դեկտեմբերին, Քաթար մեկնեցաւ Լիբանանի տղոց պասքեթպոլի ազգային խումբը` Տոհայի մէջ տեղի ունենալիք Արաբական խաղերուն իր մասնակցութիւնը բերելու համար:
Լիբանանի պատուիրակութիւնը ճամբելու համար Պէյրութի միջազգային օդակայան մեկնած էր Լիբանանի պասքեթպոլի ֆետերասիոնի անդամ եւ Լիբանանի պասքեթպոլի ազգային խումբերու տնօրէն Ֆետի Թապեթ:
Նշենք, որ Բ. խմբակին մաս կազմող Լիբանան Ա. հանգրուանի մրցումներուն իրեն մրցակից պիտի ունենայ Ափրիկէի ախոյեան Թունուզը, Յորդանանը եւ Մարոքը:
Ստորեւ կու տանք Քաթար մեկնած լիբանանեան պատուիրակութիւնը. Նատեր Պասմէ (պատասխանատու), Ղասսան Սարգիս (մարզիչ), Էլի Սֆէյր (օգնական մարզիչ), Գրիգոր Գրիգորեան (թեքնիք պատասխանատու), Խալիլ Նասսար (բժիշկ), Թոնի Մահֆուզ (պատասխանատու), Ֆետի Խաթիպ, Ժան Ապտել Նուր, Ալի Մահմուտ, Միկել Մարթինեզ, Էլի Սթեֆան, Նետիմ Հաուի, Սամուէլ Հոսքին, Մոհամետ Իպրահիմ, Տերիք Աքըլ, Ալի Քանաան, Ուիլիըմ Ֆարես եւ Հիւսէյն Խաթիպ (մարզիկներ):