ԱՐԱԲԱԿԱՆ ԽԱՂԵՐ. ՊԻՉ-ՎՈԼԻՊՈԼ. ԼԻԲԱՆԱՆ ԱՊԱՀՈՎԵՑ Բ. ՀԱՆԳՐՈՒԱՆԻ ԻՐ ՏՈՄՍԸ
Քաթարի մէջ տեղի ունեցող Արաբական խաղերու Պիչ-վոլիպոլի մրցումներուն, երէկ Լիբանանի տղոց ազգային խումբը 2-0 արդիւնքով (21-10 եւ 21-9) յաղթելէ ետք Ալճերիոյ, ապահովեց Բ. հանգրուանի իր տոմսը:
Լիբանան այսօր` չորեքշաբթի, 14 դեկտեմբերի առաւօտեան ժամը 9:00-ին կը կատարէ Ա. հանգրուանի իր վերջին մրցումը` մրցելով Պաղեստինի դէմ:
Նշենք, որ Լիբանանի խումբին մաս կազմող մարզիկներն են Էլիաս Ապի Շետիտ եւ Նատեր Ֆարես:
CATEGORIES Մարզական