ԱՆԳԼԻՈՅ ՖՈՒԹՊՈԼԻ ԱԽՈՅԵԱՆՈՒԹԻՒՆ. ԵՐԿՈՒՇԱԲԹԻ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻՆ` 18-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆԻ ՄՐՑՈՒՄՆԵՐԸ
Հակառակ Ս. Ծննդեան տօնին, Անգլիոյ մէջ երկուշաբթի, 26 դեկտեմբերին մրցումներ պիտի կատարուին, երբ տեղի պիտի ունենան 18-րդ հանգրուանի մրցումները:
Նշենք, որ ներկայ հանգրուանին տիտղոսին տիրանալու համար պայքարը բաւական սուր ձեւով կ՛ընթանայ Մանչեսթըր քաղաքի երկու կազմերուն` Սիթիի եւ Եունայթըտի միջեւ: Այժմ Սիթի երկու կէտի առաւելութիւն մը ունի Եունայթըտի վրայ:
Ստորեւ կու տանք 18-րդ հանգրուանի մրցումներուն յայտագիրը (ժամերը` Պէյրութի ժամանակացոյցով. փակագիծերուն մէջ նշուած են խումբերուն գրաւած դիրքերը).
| ԵՐԿՈՒՇԱԲԹԻ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐ | ԺԱՄ |
| Չելսի (4) – Ֆուլհեմ (13) | 15:00 |
| Պոլթըն (19) – Նիւքեսըլ (7) | 17:00 |
| Լիվըրփուլ (6) – Պլեքպըրն (20) | 17:00 |
| Մանչեսթըր Եունայթըտ (2) – Ուիկըն (18) | 17:00 |
| Սանտըրլենտ (15) – Էվըրթըն (11 | 17:00 |
| Ուեսթ Պրոմուիչ (10) – Մանչեսթըր Սիթի (1) | 17:00 |
| Սթոք (8) – Ասթոն Վիլա (12) | 21:45 |
CATEGORIES Մարզական

