ԼԻԲԱՆԱՆԻ ՄԱՐԶԻՉ ԹԷՕ ՊՈՔԸՐ ՀՐԱՊԱՐԱԿԵՑ ԻՐ 22 ՄԱՐԶԻԿՆԵՐՈՒՆ ԱՆՈՒՆՆԵՐԸ

Թէօ Պոքըր (կեդրոնը)

Լիբանանի ֆութպոլի ֆետերասիոնը կը հաղորդէ, որ ազգային խումբի մարզիչ Թէօ Պոքըր հրապարակեց իր 22 մարզիկներուն անունները, որոնք նկատի առնուեցան Արաբական Միացեալ Էմիրութիւններուն դէմ տեղի ունենալիք 2014-ի Մոնտիալի զտումի վերջին մրցումին (Գ. հանգրուան):

16-25 յունուարին Լիբանանի կազմը Թրիփոլիի մէջ պիտի կատարէ բանակում մը: Իսկ վերջին բանակումը տեղի պիտի ունենայ 20-27 փետրուարին, նախքան Ապու Տապի մեկնումը` զտումի այդ մրցումին մասնակցելու համար:

Ստորեւ կու տանք Պոքըրի կողմէ նկատի առնուած 22 մարզիկներուն անունները.

Մահմուտ Ալի, Ահմետ Զէյք, Հասան Շայիթօ, Հայսամ Ֆաուր, Մոհամետ Համմուտ, Հիւսէյն Տաքիք (Ահտ), Պիլալ Շէյխ Նաժժարին, Ալի Համմամ, Մոհամետ Շամաս, Աքրամ Մաղրեպի (Նըժմէ), Ալի Սաատի, Զիատ Սամատ, Մոհամետ Հայտար (Սաֆա), Ուալիտ Իսմայիլ, Սերժ Սայիտ (Ռասինկ), Ռապիհ Քահի (Ախա Ահլի Ալէյ), Մուհթազ Պիլլահ Ժընիտի (Անսար), Ապպաս Աթուէ, Հասան Մաաթուք, Եուսեֆ Մոհամետ (Արաբական Միացեալ Էմիրութիւններ), Ռիտա Անթար (Չինաստան) եւ Ռամեզ Տիուպ (Մալեզիա):

Share this Article
CATEGORIES