ՇՆՈՐՀԱՒՈՐԱԳԻՐ՝ «ԱԶԴԱԿ»-Ի ԿԱՅՔԷՋԻ 10-ԱՄԵԱԿԻՆ ԱՌԻԹՈՎ

Հայաստանի ժուռնալիստների միութիւնը ջերմօրէն շնորհաւորում է «Ազդակ»-ի կայքէջի առաջին տասնամեակը:

Առաջին, որովհետեւ հէնց այս տասնամեակն ապացուցեց, թէ որքան սպասուած էր եւ անհրաժեշտութիւն էր կայքէջը:

Հայրենիք-սփիւռք օրաւուր ամրապնդուող կապերին մի նոր որակ է տալիս կայքէջը, բազմապատկում է ընթերցողների թիւը, ամենաթարմ տեղեկատուութիւնն արագօրէն հասցնում է ընթերցողներին` անկախ աշխարհագրութիւնից, կեցութիւնից, ստեղծում է փոխադարձ անխափան կապ, որն այնքան կարեւոր է հայ ժողովրդի համար, միմեանց հաղորդակից լինելու, ճանաչելու, մեր ժողովրդի համար պատմական, կենսական կարեւորագոյն հիմնախնդիրների շուրջ համախմբուելու, բռունցքուելու, անպարտելի հզօր ուժ դառնալու համար:

Կրկին անգամ շնորհաւորում ենք եւ մաղթում ստեղծագործական նորանոր յաջողութիւններ` հայապահպանութեան, ազգային արժէքների, մեր ինքնութեան պահպանման գործում:

ԱՍՏՂԻԿ ԳԷՈՐԳԵԱՆ
Հայաստանի ժուռնալիստների միութեան
նախագահ

 

 

Share this Article
CATEGORIES