ԱՆԳԼԻՈՅ ՖՈՒԹՊՈԼԻ ԲԱԺԱԿԻ ՄՐՑԱՇԱՐՔ. ԼԻՎԸՐՓՈՒԼ ԴՈՒՐՍ ՁԳԵՑ ՄԱՆՉԵՍԹԸՐ ԵՈՒՆԱՅԹԸՏԸ
Նախորդ շաբաթավերջին տեղի ունեցան Անգլիոյ ֆութպոլի բաժակի մրցաշարքի Դ. հանգրուանի մրցումները:
Լիվըրփուլ, որ իր դաշտին վրայ հիւրընկալեց Մանչեսթըր Եունայթըտը, 2-1 արդիւնքով յաղթանակ մը արձանագրելով մրցաշարքէն դուրս ձգեց մարզիչ Ալեքս Ֆերկըսընի կազմը: Բ. կիսախաղին դաշտ ներկայացած Տըրք Քիւյթ մրցումին աւարտէն երկու վայրկեան առաջ նշանակեց Լիվըրփուլի յաղթանակի կոլը:
Բ. դասակարգին մաս կազմող Պրայթըն անակնկալ մը ստեղծեց, երբ իր կարգին ապահովեց Ե. հանգրուանի մրցումներուն իր տոմսը` յաղթելէ ետք Նիւքասըլի (1-0):
| Քուինզ Փարք Ռէյնճըրզ – Չելսի | 0-1 |
| Լիվըրփուլ – Մանչեսթըր Եունայթըտ | 2-1 |
| Պլեքփուլ – Շեֆիլտ Ուենզտէյ | 1-1 |
| Պոլթըն – Սուանզի | 2-1 |
| Տերպի Քաունթի – Սթոք | 0-2 |
| Հալ Սիթի – Քրոըլի | 0-1 |
| Լայսթըր Սիթի – Սուինիտըն | 2-0 |
| Միլուոլ – Սաութհեմփթըն | 1-1 |
| Շեֆիլտ Եունայթըտ – Պիրմինկհեմ | 0-4 |
| Սթիւընէյճ – Նոթց Քաունթի | 1-0 |
| Ուեսթ Պրոմուիչ Ալպիըն – Նորուիչ | 1-2 |
| Պրայթըն – Նիւքասըլ | 1-0 |
| Սանտըրլենտ – Միտըլզպորօ | 1-1 |
| Արսենալ – Ասթոն Վիլա | 3-2 |
| Ուաթֆորտ – Թոթենհամ | 0-1 |
| Էվըրթըն – Ֆուլհեմ | 2-1 |
CATEGORIES Մարզական


