ԹԵՆԻՍԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՖԵՏԵՐԱՍԻՈՆԻՆ ՀՐԱՊԱՐԱԿԱԾ ՆՈՐ ԴԱՍԱՒՈՐՄԱՆ ՄԷՋ ՆԱԼՊԱՆՏԵԱՆ ՄԷԿ ԴԻՐՔԻ ՈՍՏՈՒՄ ԱՐՁԱՆԱԳՐԵՑ

Դաւիթ Նալպանտեան

Երէկ թենիսի միջազգային ֆետերասիոնին հրապարակած նոր դասաւորման մէջ, արժանթինահայ Դաւիթ Նալպանտեան դիրքի մը ոստում արձանագրելով այժմ 630 կէտով կը գրաւէ 86-րդ դիրքը:

Նալպանտեան այժմ կը գտնուի Արժանթին, ուր կը պատրաստուի Գերմանիոյ դէմ տեղի ունենալիք Տէյվիս Քափի մրցումին: Երկու կազմերը իրարու դէմ պիտի ճակատին 10-12 փետրուարին` Սթեշըրթ Արենա Պամպերկի մէջ (Գերմանիա):

Տղոց դասաւորման առաջին դիրքին վրայ կը գտնուի նախանցեալ օր Աւստրալիոյ կրան շլեմի տիտղոսին տիրացած սերպ Նովաք Տիոքովիչ (13630 կէտ), իսկ աղջկանց առաջին դիրքին վրայ` դանիացի Քարոլին Վոզնիաքի (7485 կէտ):

Ստորեւ կու տանք հրապարակուած նոր դասաւորումը (փակագիծերուն մէջ նշուած են մարզիկներուն գրաւած նախկին դիրքերը).

 

ՏՂԱՔ  ԿԷՏ
1.- (1) Նովաք Տիոքովիչ (Սերպիա 13630
2.- (2) Ռաֆայէլ Նատալ (Սպանիա) 9595
3.- (3) Ռոժէ Ֆետերեր (Զուիցերիա) 8010
4.- (4) Էնտի Միւրէյ (Անգլիա) 7380
5.- (5) Տաւիտ Ֆերեր (Սպանիա) 4925
6.- (6) Ճօ-Ուիլֆրիտ Ցոնկա (Ֆրանսա) 4335
7.- (7) Թոմաս Պերտիչ (Չեխիա) 3700
8.- (8) Մարտի Ֆիշ (Միացեալ Նահանգներ) 2965
9.- (9) Եանքօ Թիփսարեւիչ (Սերպիա) 2655
10.- (10) Նիքոլա Ալմակրօ (Սպանիա) 2380
 

ԱՂՋԻԿՆԵՐ

1.- (1) Քարոլին Վոզնիաքի (Դանիա) 7485
2.- (2) Փեթրա Քվիթովա (Չեխիա) 7290
3.- (3) Վիքթորիա Ազարենքա (Պիելոռուսիա) 6865
4.- (4) Մարիա Շարափովա (Ռուսիա) 6440
5.- (6) Սամանթա Սթոսիւր (Աւստրալիա) 5585
6.- (5) Լի Նա (Չինաստան) 5570
7.- (7) Վերա Զվոնարեւա (Ռուսիա) 5435
8.- (8) Ակնիեսցքա Ռատուանսքա (Լեհաստան) 5330
9.- (9) Մարիօ Պարթոլի (Ֆրանսա) 4710
10.- (10) Անտրէա Փեթքովիչ (Գերմանիա) 4500

 

Share this Article
CATEGORIES