ՊՈՒՆՏԸՍԼԻԿԱ. ՆԻՒՐԵՄՊԵՐԿ – ՊՈՐՈՒՍԻԱ ՏՈՐԹՄՈՒՆՏ ԲԱՑՄԱՆ ՄՐՑՈՒՄՈՎ ԱՅՍՕՐ ԿԸ ՍԿՍԻ 20-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆԸ

Այսօր, Գերմանիոյ ֆութպոլի ախոյեանութեան (Պունտըսլիկա) 20-րդ հանգրուանի բացման մրցումին, Նիւրեմպերկ կը հիւրընկալէ Պորուսիա Տորթմունտ (2-րդ), որ երկու այլ կազմերու` Պայէրն Միւնիխի (առաջին) եւ Շալքէի նման (3-րդ) ունի 40 կէտ:

40 կէտ ունեցող երեք կազմերուն համար շաբաթավերջի մրցումները ճակատագրական են:

Ստորեւ կու տանք 20-րդ հանգրուանի մրցումներուն յայտագիրը (ժամերը` Պէյրութի ժամանակացոյցով. փակագիծերուն մէջ նշուած են խումբերուն գրաւած դիրքերը).

ԱՅՍՕՐ                                                ԺԱՄ

Նիւրեմպերկ (13) – Պորուսիա Տորթմունտ (2)    21:30

ՇԱԲԱԹ

Պայէր Լեւերքուզըն (6) – Շթութկարթ (10)       16:30

Հերթա Պերլին (15) – Հանովըր-96 (7)               16:30

Հոֆընհայմ (8) – Օկզպուրկ (17)                    16:30

Շալքէ (3) – Մայնց-05 (12)                              16:30

Վոլֆսպուրկ (9) – Մէօնշընկլատպախ (4)       16:30

Համպուրկ (11) – Պայէրն Միւնիխ (1)                19:30

ԿԻՐԱԿԻ

Ֆրայպուրկ (18) – Վերտըր Պրեմըն (5)               16:30

Քայզըրսլաութըրն (16) – Քէօլն (14)                  18:30

Share this Article
CATEGORIES