ԱՆԳԼԻՈՅ ՖՈՒԹՊՈԼԻ ԱԽՈՅԵԱՆՈՒԹԻՒՆ. ՄԱՆՉԵՍԹԸՐ ԵՈՒՆԱՅԹԸՏ ՅԱՂԹԵՑ ԼԻՎԸՐՓՈՒԼԻ, ԲԱՅՑ ՄՆԱՑ 2-ՐԴ
Անգլիոյ ֆութպոլի բարձրագոյն դասակարգի ախոյեանութեան 25-րդ հանգրուանի գագաթի ճակատում նախանցեալ օր իրարու դէմ հանեց երկրին երկու անուանի կազմերը` Մանչեսթըր Եունայթըտը եւ Լիվըրփուլը: Մրցումը աւարտեցաւ դաշտին տիրոջ` Եունայթըտի յաղթանակով` 2-1 արդիւնքով` Ուէյն Ռունի նշանակեց Եունայթըտի երկու կոլերը (47-րդ եւ 50-րդ), իսկ Լուիս Սուարես` Լիվըրփուլի կոլը (80-րդ):
Սակայն հակառակ իր արձանագրած այս յաղթանակին, Եունայթըտ մնաց երկրորդ դիրքին վրայ` երկու կէտով ետ մնալով Մանչեսթըր Սիթիէն, որ երէկ Ժոլէոն Լեսքոթի նշանակած կոլին շնորհիւ (63-րդ) 1-0 արդիւնքով յաղթական վերադարձաւ Ասթոն Վիլայի դաշտէն:
Էվըրթըն իր դաշտին վրայ 2-0 արդիւնքով յաղթեց Չելսիի, մինչ Արսենալ 2-1 արդիւնքով յաղթական վերադառնալէ ետք Սանտըրլենտի դաշտէն բարձրացաւ 4-րդ դիրք` իր ունեցած կոլէվըրէյճին շնորհիւ գերազանցելով Չելսին:
Ստորեւ կու տանք 25-րդ հանգրուանի մրցումներուն արդիւնքները.
| Մանչեսթըր Եունայթըտ – Լիվըրփուլ | 2-1 |
| Պլեքպըրն – Քուինզ Փարք Ռէյնճըրզ | 3-2 |
| Պոլթըն – Ուիկըն | 1-2 |
| Էվըրթըն – Չելսի | 2-0 |
| Սանտըրլենտ – Արսենալ | 1-2 |
| Ֆուլհեմ – Սթոք | 2-1 |
| Սուանզի – Նորուիչ | 2-3 |
| Թոթենհամ – Նիւքասըլ | 5-0 |
| Վուլվզ – Ուեսթ Պրոմուիչ | 1-5 |
| Ասթոն Վիլա – Մանչեսթըր Սիթի | 0-1 |
| ԴԱՍԱՒՈՐՈՒՄ | ԿԷՏ |
| 1.- Մանչեսթըր Սիթի | 60 (64-19) |
| 2.- Մանչեսթըր Եունայթըտ | 58 (61-25) |
| 3.- Թոթենհամ | 53 (49-25) |
| 4.- Արսենալ | 43 (48-35) |
| 5.- Չելսի | 43 (44-31) |
| ………………….. | ………. |
| 18.- Վուլվզ | 21 (28-49) |
| 19.- Պոլթըն | 20 (29-51) |
| 20.- Ուիկըն | 19 (23-50) |


